Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 մայիսի 2015

Վարչապետը մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի փակմանը






Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ամփոփիչ նիստին:
Կառավարության ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Մենք բարձր ենք գնահատում բարձրագույն կրթության ոլորտի նման ներկայացուցչական լսարանի՝ Բոլոնիայի անդամ երկրների բարձրագույն կրթության նախարարների, պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների մասնակցությունը երևանյան ֆորումին:
Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները որոշիչ են եղել Եվրոպական տարածքի բարձրագույն կրթական մոդելի ստեղծման համար: Այս երկօրյա համաժողովը Բոլոնիայի գործընթացի տևական և շարունակական հանգրվաններից մեկն է՝ քաղաքամայր Երևանում: Սա իսկապես պատմական պահ է, իրադարձություն, որը, կարծում եմ, նոր ձևակերպումներով և գերակայություններով առաջ կմղի բարձրագույն կրթության զարգացման տեսլականը:
Հասարակություններն այսօր զարգանում են սրընթաց արագությամբ, և կրթության անփոխարինելի դերը մնում է կիզակետում: Սա մի բնագավառ է, որը չունի էթնիկ, կրոնական կամ քաղաքական սահմաններ և լայն հնարավորություններ է ընձեռում գիտության, նորարարության, ինչպես նաև մշակութային ու տնտեսական զարգացման համար:
Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է: Այն որոշիչ դերակատարություն է ունեցել Եվրոպական տարածքի բարձրագույն կրթական մոդելի ստեղծման գործում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռել տարբեր մշակութային և կրթական ավանդույթներ ունեցող երկրներին ստեղծել եվրոպական չափանիշներին համահունչ կրթական միջավայր: Սա նաև միջոց է զարգացող երկրների համար` կիսելու Բոլոնիայի կրթական համակարգի ձեռքբերումների դրական փորձը, նպաստելու կրթական ծրագրերի փոխանակմանը և ուսանողների փոխշփմանը:
Այս համատեքստում մեր երկրների համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության և ակտիվ երկխոսության վրա, ինչը կարող է բարենպաստ հարթակ հանդիսանալ քաղաքական և տնտեսական հնարավորությունների զարգացման համար: Միայն որակյալ կրթության հենքի վրա կարող են կառուցվել ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող հասարակություններ՝ խթանելով առավել ճկուն քաղաքական և տնտեսական դիրքորոշումների ձևավորումը:
Գոհունակությամբ կարող ենք փաստել, որ Երևանի՝ 2015 թ. նախարարական գագաթնաժողովն այս գործընթացի ճանապարհին մեր ձեռքբերումների և վստահության գրավականն է, իսկ այն բոլոր եզրահանգումները և առաջնահերթությունները, որոնք առաջիկա երեք տարվա համար ամրագրվեցին երևանյան հռչակագրում, մեր կողմից կյանքի կկոչվեն նույն հետևողականությամբ և ներգրավվածությամբ»:

Ս.թ. մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումին մասնակցում է 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից շուրջ 500 պատվիրակ, այդ թվում՝ 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով:
 

Հուլիս 2021
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ