ուրբաթ, 15 սեպտեմբերի 2000
Խաղողի մթերումների հարցում Եր—անի կոնյակի գործարանի հետ կապված որոշակի խնդիրներում հստակեցումներ կատարելու նպատակով այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է ԵԿԳ-ի տնօրինության՝ «Պեռնո Ռիկար» ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Զավեն Գ—որգյանը — ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետ Սարգիս Ղանթարջյանը: Նշվել է, որ «Հայարտոնագիրը» բավարարել է ԵԿԳ-ի բողոքը — անվավեր ճանաչել «Գրեյթ Արարատ» ընկերության «Great Ararat company» բառային արտահայտությունը ներառող երեք աստղանի կոնյակի համար գրանցված պիտակի տեսքով ապրանքային նշանը: Ինչ վերաբերում է 4 — 5 աստղանի նույնատիպ պիտակներին, ապա դրանք գրանցված չեն արտոնագրային վարչությունում — դրանց օգտագործման օրինականությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ:
Ֆրանսիական կողմը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որոշ ընկերությունների կողմից Հայաստանում կոնյակի շշալցումը կատարվում է իրեն պատկանող — արտոնագրային վարչությունում գրանցված շշերով: Սրա հետ կապված, արտոնագրային վարչությանը հանձնարարվեց առաջարկություն ներկայացնել հարցը օրենսդրորեն կարգավորելու վերաբերյալ: Վարչապետը վստահեցրել է, որ թույլ չի տրվի ցանկացած ընկերության չարտոնագրված պիտակներով արտադրանքի արտահանում, այդ թվում՝ «Գրեյթ Արարատ» ընկերությանը:
ԵԿԳ-ի կողմից այս տարի 10 հազար տոննա խաղողի մթերման հարցը մնում է օրակարգում, ավելին՝ «Պեռնո Ռիկար» ընկերության ներկայացուցիչները վարչապետին տեղեկացրել են, որ Փարիզի իրենց ընկերության ղեկավարության հետ այժմ բանակցություններ են վարում լրացուցիչ —ս 5 հազար տոննա մթերելու վերաբերյալ: