Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հ. ՓՄՁ-ներում ստուգումների կասեցումը ի՞նչ նպատակ է հետապնդում եւ ինչպես է իրականացվելու։

Կառավարությունը 2009թ. հունիսի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 1-ը ՓՄՁ-ներում ստուգումները կասեցրել է, նպատակ ունենալով առավել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկությունների համար` հաղթահարելու ճգնաժամի բացասական ազդեցությունները։
Այս արտոնությունից կօգտվեն այն ՓՄՁ-ները, որոնց շրջանառությունը 2008թ. արդյունքներով կազմել է մինչեւ 70 մլն դրամ։ Ստուգումների իրավունք վերապահված է միայն Պետական եկամուտների կոմիտեին, ինչպես նաեւ առանձին դեպքերում։ Այդպիսիք կարող են լինել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերը, անձանց իրավունքների, կյանքի եւ առողջության պաշտպանության, պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովման դեպքերը` միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ, ՓՄՁ ղեկավարի գրավոր դիմումը` ՓՄՁ սուբյեկտը լուծարելիս։

Ստորեւ ներկայացվում է տեսչական ստուգում անցկացնելու իրավունք ունեցող մարմինների ցանկը, որոնց կողմից մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող փոքր եւ միջին ձեռնարկատիրություններում ստուգումները կասեցվում են մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի։


1. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարություն

2. Հայաuտանի Հանրապետության տրանuպորտի եւ կապի նախարարության
ա) ՀՀ տրանսպորտային տեսչություն,

3. Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեuության նախարարության`
ա) Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն,
բ) Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն,
գ) Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն

4. Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարության
ա) Բնապահպանական պետական տեսչություն

5. Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների
նախարարության`
ա) Էներգետիկայի պետական տեսչություն
բ) Ընդերքի վերահսկողության պետական տեսչություն

6. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն,

7. Հայաuտանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության մարմիններ,

8. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարություն,

9. Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության`
ա) Կրթության պետական տեսչություն

10. Հայաuտանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության,

11. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեuության պետական կոմիտեի

12. Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն,

13. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի եւ uոցիալական հարցերի
նախարարության`
ա) Աշխատանքի պետական տեսչությունը

14. Հայաuտանի Հանրապետության լեզվի պետական տեսչություն

15. Հայաuտանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայություն

16. Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` ա) քաղաքաշինական պետական տեսչություն

17. Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարության`
ա) Մետաղափորձական վերահսկողության պետական տեսչություն,
բ) Ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն

18. Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն

19. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիաի գլխավոր վարչություն

20. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

21. Հայաuտանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

22. Կենuաթոշակային ապահովության ոլորտում Հայաuտանի Հանրապետության
կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի,

23. Լիցենզավորող պետական մարմիններ