Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հ. Ես թոշակառու եմ, բազմանդամ ընտանիք ենք, նպաստով ու թոշակով մի կերպ յոլա ենք գնում։ Նոր տարին մեզ ինչ կտա, թոշակների ու նպաստների բարձրացում սպասվո՞ւմ է, թե ոչ։

Ընտանեկան նպաստի համակարգում նպաստառու ընտանիքներին տրվող միջին ամսական նպաստի չափը կկազմի 23.6 հազ. դրամ` աճելով 12.0%-ով։ Երրորդ և ավելի երեխա ծնվելու կապակցությամբ` 2009թ. յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստի չափը կկազմի 430 հազ. դրամ կամ 43.3%-ով ավելի, քան 2008թ.-ին։ Կենսաթոշակների գծով 2009թ. նախատեսվել է 181.8 մլրդ դրամ հատկացում,ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 14.8%-ով։ Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 2009 թվականին կկազմի 25.5 հազ. դրամ` աճելով մոտ 17.0%-ով։ Սպայական անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակի միջին ամսական չափը 2009 թվականին կկազմի շուրջ 47.0 հազ. դրամ, իսկ շարքային անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին տրվող միջին ամսական կենսաթոշակը` շուրջ 20.0 հազ. դրամ։