Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 հունվարի 2011

Վարչապետը մասնակցել է Կոկա-Կոլա ընկերության ջրի մաքրման կայանի բացմանը





Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերություն:
Վարչապետը մասնակցել է ընկերության ջրի մաքրման նոր կայանի բացմանը, որում արտադրության ընթացքում օգտագործված ամբողջ ջուրը մաքրվում է բնապահպանական ամենաբարձր չափանիշներին համապատասխան այնպես, որ շրջակա միջավայր վերադարձվող ջուրը լիովին պիտանի է բուսական և կենդանական կյանքի համար:
Կառավարության ղեկավարը շրջել է նորաբաց կայանում, ինչպես նաև ծանոթացել է ընկերության արտադրական հնարավորություններին: Տիգրան Սարգսյանին են ներկայացվել ըմպելիքների պատրաստման գործընթացն, ինչպես նաև Հայաստանում ընկերության 15-ամյա գործունեության արդյունքները:
Այցի ավարտին, պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը, նշելով, որ այն ստեղծել է բազմաթիվ աշխատատեղեր և մեր երկրի խոշորագույն հարկատուներից մեկն է. «Մեր այցելության նպատակն է ուսումնասիրել այն փորձը, որ Կոկա-Կոլան ունի ջրերի մաքրման հարցում, քանի որ դա ու միջազգային ստանդարտները, որ նրանք կիրառում են պետք է տարածենք նաև այլ ձեռնարկությունների վրա, որպեսզի էկոլոգիական միջազգային ստանդարտները կիրառվեն Հայաստանի Հանրապետության այլ ձեռնարկություններում»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ