ՀՀ վարչապետ. «Կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է կառավարության և ԶԼՄ-ների համագործակցությանը: «Մեր կառավարությունը որդեգրել է բաց և... մանրամասն »
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության հանքարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն... մանրամասն »
Վարչապետն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին և գործադիր տնօրենին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սվեն Առնե Հանսենին և գործադիր տնօրեն Քրիստիան Միլցին: Վարչապետը կարևորել է պարոնայք Հանսենի և Միլցի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի զարգացմանն... մանրամասն »
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի ուսանողներ, կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը: Անգնահատելի է երիտասարդության, հատկապես ուսանողների դերը քաղաքացիական... մանրամասն »
Վարչապետն ընդունել է ԻՏՁՄ ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանին և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային... մանրամասն »
Վարչապետն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի... մանրամասն »
Վարչապետն ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին: Զրուցակիցները քննարկել են բրիտանական ընկերության կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների իրականացման հնարավորություններն ու ծրագրերը:... մանրամասն »
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Մանյուել Վալսին, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին... մանրամասն »
Վթարից տուժածները կստանան դրամական օգնություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը կհատկացվի 50 մլն դրամ նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի... մանրամասն »
Վարչապետն այցելել է «Բեկոն պրոդուկտ» ընկերություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող «Բեկոն պրոդուկտ» ընկերություն: Այս տարի լրանում է ընկերության գործունեության 20-ամյակը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ընկերության արտադրամասում, ծանոթացել... մանրամասն »