Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 փետրվարի 2016

Ամփոփվել են ՀՀ մշակույթի նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2015 թ. մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարություն են ներկայացվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և նորահայտ հուշարձանների` ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստեղծագործական ծրագրերի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել երաժշտարվեստի, օպերային և բալետային արվեստի, թատերարվեստի, կերպարվեստի, գրահրատարակչության ոլորտներում, կինոնախագծերի ստեղծման և միջազգային գրական ծրագրերի ուղղությամբ: Մասնավորապես, իրականացվել են «100 համերգ» և «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարերը, «Երևանյան հեռանկարներ» փառատոնը։ Բեմադրվել են 2 բալետային ներկայացում և 7 թատերական նախագիծ: Հայկական կերպարվեստը ներկայացվել է Վենետիկի բիենալեում` «Հայություն» խորագրով ցուցադրությամբ (18 սփյուռքահայ արվեստագետ), որտեղ Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին և Պեկինի միջազգային բիենալեում` «Երազավայր» խորագրով ցուցադրությամբ (8 արվեստագետ` տարբեր երկրներից)։ Հայաստանում անցկացվել է 12 ցուցահանդես, 2 միջազգային նախագիծ։ Աջակցություն է ցուցաբերվել 17 ֆիլմի արտադրությանը, «Այլևս երբեք» խորագրի ներքո կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր են ցուցադրվել մի շարք երկրներում: Իրականացվել են «Գրական տապան-ապրիլ», «Գրական տապան-2015» միջազգային գրական փառատոնները և ArmbookExpo ցուցահանդեսը։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» ցուցադրությունը։ 2014-2015 թթ. Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակվել է 360 գիրք՝ հայերեն և օտար լեզուներով:
Մշակույթի նախարարը զեկուցել է, որ 2015 թ. գերակա խնդիրների շարքում թատերարվեստի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում համալրվել են թատրոնների խաղացանկերը։ Ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտման ծրագրերի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնին։ Մանկապատանեկան բեմադրությունների իրականացման նպատակով բեմադրվել է 5 ներկայացում: Մշակութային արտադրանքի տարածման նպատակով իրականացվել է 5 թատերական միջազգային և հանրապետական փառատոն։ Իրականացվել են 10 դահլիճի արդիականացման աշխատանքներ։ Արամ Խաչատրյան համերգասրահի տեխնիկական վերազինմանը զուգահեռ անցկացվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Մշակույթի նախարարը նշել է, որ դահլիճների նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը հիմնականում լուծվել է, այժմ կատարվում են ընթացիկ աշխատանքներ: ՀՀ մարզերում գեղագիտական դաստիարակության նպատակով իրականացվել են «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման, «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մշակույթի օրեր» ծրագրերը, ինչպես նաև մի շարք մանկապատանեկան փառատոններ: Հայկական կինոժառանգության պահպանման և օգտագործման ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ները թվայնացրել են 21 խաղարկային և վավերագրական ֆիլմ։
Նշելով, որ 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մշակույթի նախարարությունը մեծ աշխատանք է կատարել և´ Հայաստանում, և´ արտերկրում՝ վարչապետը գոհունակություն է հայտնել նախարարության գործունեության արդյունքներից: Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման միջոցառումները ճանաչողական կարևոր նշանակություն ունեն հայկական մշակույթի ներկայացման գործում, և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը միաժամանակ նշել է, որ 2016 թ. ևս նախարարությունը մեծ անելիքներ ունի, և բազմաթիվ ծրագրերի հիմքում պետք է դրվի միասնական մոտեցումը: Որպես առաջնահերթություն՝ վարչապետն առանձնացրել է պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը և հորդորել մշակույթի նախարարությանը մշտապես ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը:
 

Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ