Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

Ուրբաթ, 10 Հունիսի 2016

Վարչապետը ծանոթացել է «Քվանտ» վարժարանի կրթական ծրագրերին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան՝ ուսուցման համար ստեղծված պայմաններին և կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով: «Քվանտ»-ի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը վարչապետին է ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացը, կրթական ծրագրերը և... մանրամասն »

Հինգշաբթի, 9 Հունիսի 2016

Կառավարությունը կաջակցի Արմավիրի մարզում ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի վերացմանը և մի շարք այլ հիմնախնդիրների լուծմանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի հետևանքի վերացման և մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար գործադիրն ընդունել է... մանրամասն »

Հինգշաբթի, 9 Հունիսի 2016

ՀՀ վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Չեխիայի Նախագահի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ: Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի... մանրամասն »

Հինգշաբթի, 9 Հունիսի 2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից։ 

Չորեքշաբթի, 8 Հունիսի 2016

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը ներկայացրել է ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետին

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանին: Ներկայացնելով նրան՝ պարոն Հարությունյանը նշել է, որ... մանրամասն »

Չորեքշաբթի, 8 Հունիսի 2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։ 

Երեքշաբթի, 7 Հունիսի 2016

Վարչապետն ընդունել է ՀԲ Նիդերլանդական խմբի գծով գործադիր տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Նիդերլանդական խմբի գծով գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Վարչապետը բարձր ու արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարություն- Համաշխարհային բանկ համագործակցությունը և նշել, որ այն զարգանում է փոխադարձ մեծ... մանրամասն »

Երկուշաբթի, 6 Հունիսի 2016

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Մեջլիսի նորընտիր նախագահ Ալի Լարիջանիի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ և շնորհավորել նրան այդ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները փաստել են, որ երկու բարեկամ պետությունների հարաբերությունները... մանրամասն »

Երկուշաբթի, 6 Հունիսի 2016

Կառավարությունում ստորագրվել են հայ-չինական համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում... մանրամասն »

Երկուշաբթի, 6 Հունիսի 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չինաստանի առաջին փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած... մանրամասն »

Դեկտեմբեր 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 

-

Արխիվ