Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 հուլիսի 2016

Վարչապետն այցելել է Արթիկ, Օհանավան և Կարբի համայնքներ










Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի և Արագածոտնի մարզեր:
Կառավարության ղեկավարը եղել է Արթիկում, որտեղ վարչապետին են ներկայացրել նրա նախորդ այցից հետո հեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Հովիկ Աբրահամյանն այցելել է հեղեղից տուժած բնակիչների բնակարաններ, զրուցել արթիկցիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու պատասխանել քաղաքացիների հարցերին: Արթիկցիները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ իրենց քաղաքում հեղեղի հետևանքների վերացմանը հետամուտ լինելու, ցուցաբերված օժանդակության համար և նշել, որ հեղեղի պատճառած վնասների վերացման աշխատանքներն իրականացվել են հնարավորինս կարճ ժամկետում:
Նշենք, որ ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում անհրաժեշտ գումարներ են հատկացվել հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացման համար, այդ թվում՝ քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաև բնակելի տներին հարակից հեղեղատարի վնասված հատվածների վերանորոգման համար:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հեղեղի վնասների վերականգնման գործընթացն ընթանում է հաջողությամբ և զգալի աշխատանքներ են իրականացվել: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հանձնաժողովի ներկայացրած գնահատականների հիման վրա տուժած արթիկցիներին ցուցաբերված օգնությունն, ըստ հիմնավորումների, կառավարությունը ևս մեկ անգամ կվերանայի: Նա նշել է, որ կառավարությունն արդեն իսկ հատկացրել է 41 մլն դրամ, միջոցներ են տրամադրվել նաև քաղաքապետարանի և որոշ գերատեսչությունների կողմից՝ տեխնիկայի ներգրավման և վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով: Անդրադառնալով հեղեղատարի վրա կառուցված ապօրինի շինության մասին հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն խոչընդոտել է ջրի հոսքին. շինության հարցը կքննարկվի և կկայացավի համապատասխան որոշում:
Այնուհետև վարչապետն այցելել է կարկտահարությունից տուժած Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի համայնքների այգիներ, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները: Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետներում ավարտել կարկտահարության վնասների ուսումնասիրությունը, որից հետո կառավարությունը կքննարկի տուժած գյուղացիական տնտեսություններին օժանդակություն ցուցաբերելու հնարավորություններն ու տարբերակները:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ