Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 հունվարի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը ցեղասպանության հարցերին նվիրված չորրորդ միջազգային համաժողովում:

Ձերդ Մեծություններ,

Ձերդ թագավորական վսեմություն,

Մեծարգո պարոն վարչապետ,

Ձերդ գերազանցություն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար,

Հարգարժան մասնակիցներ,

Թույլ տվեք ողջունել այս հավաքի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին, ցանկանալ առավելագույն փոխըմբռնում, նպատակամետ քննարկումներ և արդյունավետ աշխատանք:

Հայաստանն առավելագույնս կարևորում է ցեղասպանությանն առնչվող խնդիրների վերհանումն ու դրանց համակողմանի դիտարկումը: Միայն այդ եղանակով մենք կարող ենք պատռել լռության շղարշը և հաղթահարել միտումնավոր մոռացության թմբիրը:

Ոչինչ այնքան չի նպաստում ցեղասպանությանը նախորդած մթնոլորտի վերստեղծմանը և ապագայում ցեղասպանությունների կրկնության հնարավորությանը, որքան ցեղասպանություն իրականացնողների կողմից եղելության տևական ժխտման հանգամանքը: Ապացուցման անենթակա այս կանխադրույթը կիրառելի է պատմական զարգացման ներկա փուլում ժխտողական հոգեբանությունը պետական մակարդակի բարձրացրած առանձին հայտնի դեպքերի առնչությամբ:

Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ամենագործնական և գործածական կանխադրույթներից է նաև հասարակական-պատմական փորձի արդյունքում կյանքի կոչված, մարդկությանն ուղեկից այն ինքնաբնութագրիչ վարկածը, որն ասում է, թե Նորը լավ մոռացված հինն է: Ընդսմին` ասվածը ճիշտ է ե'ւ դրական, ե'ւ բացասական դրսևորումների իմաստով: Այստեղ պետք է կարևորվի այն հանգամանքը, որ ցեղասպանության երևույթին մեր տված գնահատականները գերազանցապես վերաբերում են բարոյական պատասխանատվությանը: Փաստ է նաև, որ ներկայի բարոյական գնահատականին ներկայացված անցյալի իրադարձությունները իրենց դրսևորումն են գտել ուժային դաշտում, այնպես որ եղելությունը և գնահատականը սկզբունքորեն անհամարժեք են: Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ բարոյական նորմերը շատ հաճախ շարժուն են, չկա բարոյական կանոնների մի այնպիսի քարացած ձ—ակերպում, որը զերծ է քաղաքական կոնյունկտուրայի պարտադրանքից, հետևաբար խնդիրը լավագույն դեպքում կարող է քննության առնվել բարոյական նորմի փոփոխական հավասարակշռության սահմաններում, ուստի և, ամեն առանձին դեպքում, էական հանգամանք է դիտվում այդ սահմանի հստակեցումը:

Քանի որ ուժային դաշտում տեղի ունեցած երևույթին մենք ընդամենը թույլ արտահայտված բարոյական գնահատական տալով ենք սահմանափակվում, այն էլ` բարոյական նորմի փոփոխական հավասարակշռության կտրվածքով և կանխարգելիչ գործողությունների ձեռնարկման համար էլ որոշակի պատմական, նա— տվյալ պահի իրողությանը համարժեք ճանաչողություն է ենթադրվում, ապա թույլ տվեք մի տեսակետի վրա ձեր ուշադրությունը բևեռել, առանց դրանից բխող դույզն-ինչ պարտադրողականության հավակնության. Մասնավորապես` Հարավային Կովկասում առկա պրոբլեմների արմատները հասկանալու և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղիների ուրվագծման համար, ի թիվս պատմական զարգացման արդյունքում ձևավորված ուժային դաշտի, կարևոր է` տարածաշրջանի պրոբլեմներին մոտենալ և այն լուսաբանել նաև Հայոց ցեղասպանության հարցի մինչև վերջ չհաղթահարվածության բարդույթի տեսանկյունից:

Այստեղ ես կուզենայի Ձեր ուշադրությունը բևեռել համաժողովի կազմակերպիչ երկրի` Շվեդիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանության առնչությամբ 2000 թ. մարտի 29-ի հայտարարության վրա, որը համահունչ է վերևում ասվածին. «Հայերի ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը և ճանաչումն անհրաժեշտ է ու կարևոր: 1987թ. Եվրոպական խորհրդարանը հաստատեց, որ Օսմանյան կայսրությունը 20-րդ դարասկզբին հայերի դեմ կատարել է ցեղասպանություն: Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնախումբն այն կարծիքին է, որ Թուրքիան իր անցյալի նկատմամբ որքան ավելի բաց քաղաքականություն ցուցաբերի, այնքան ավելի կնպաստի երկրի ժողովրդավարական ինքնության ամրապնդմանը: Այդ պատճառով կարևոր է, որպեսզի առանց նախապայմանների միջազգային անկողմնակալ գիտական հետազոտություն կատարվի հայ ազգաբնակչության դեմ կատարված ցեղասպանության վերաբերյալ: Շատ կարևոր է նաև 1915 թ. և դրանից հետո կատարված դեպքերի առնչությամբ առավել պարզորոշ կեցվածքի ու պատմական ըմբռնողության ձևավորումը: Նման զարգացումը կարևոր է նաև Կովկասի ամբողջ տարածաշրջանի կայունության ու զարգացման համար:»

Այս տեսակետից Հայաստանը կարևորում է միջազգային իրավունքի սուբյեկտների, հատկապես ցեղասպանություն իրականացրած իրավահաջորդ պետական կազմավորումների կողմից գործված ցեղասպանությունների ճանաչման գործընթացի շարունակականության խթանումը, ինչն իր հերթին իր նպաստը կբերի վերջիններիս ժողովրդավարական ուղղությամբ զարգացմանը, ինչին մենք ականատես եղանք Գերմանիայի պարագայում, որը ոչ միայն ճանաչեց եղելությունը, այլև դատապարտեց ու փոխհատուցման գործողություններ իրականացրեց տուժած կողմի հանդեպ:

Այս իմաստով Հայաստանը հետևողական է իր տեսակետներիպաշտպանության հարցում և մեր կողմից իրականացված քայլերը համահունչ են միջազգային հանրության շրջանում արմատավորված պատկերացումներին: Այս է վկայում, ի թիվս այլոց, նաև Հայաստանի գործուն նախաձեռնությամբ ու մասնակցությամբ 1998-ի տարեվերջին «ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման վերաբերյալ կոնվենցիայի» 50-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որը կազմակերպության անդամ երկրների միահամուռ հավանությանն արժանացավ:

Այստեղ հիշատակելի է առանձին — ամենատարբեր խնդիրների շուրջ եվրոպական համերաշխության գործընթացի զարգացումը ԵՄ շրջանակում, մասնավորապես` վերջին տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ծավալված շարժումը Եվրոպական Խորհրդարանում և մի շարք եվրոպական երկրներում, կոնկրետ դեպքում` Բելգիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իտալիայի, Ռուսաստանի և բոլորովին վերջերս` 2003 թ. դեկտեմբերի 15-ին, Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստերը:

Հայաստանի իշխանությունների համար ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում միջազգային մակարդակով Հայոց Մեծ Եղեռնին անդրադառնալու և այն որպես ցեղասպանություն ճանաչելու անհրաժեշտության փաստարկը շատ ավելի ազդեցիկ կլինի, եթե պատմական արդարության վերականգնման թեզի հետ մեկտեղ այն կապվի նաև հեռանկարային գործընթացների հետ, այն է՝ հայ-թուրքական խաթարված վստահության աստիճանական վերականգնում՝ ի նպաստ տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հետագա զարգացման և դրանով պայմանավորված՝ տարածաշրջանի երկրների քաղաքական գերակայությունների վերանայման — դիվերսիֆիկացման: Հայաստանի համար Թուրքիան կար—որ է տեսնել անցյալի բեռից ազատված, ներկայի մերժողական քաղաքականությունից ձերբազատված — եվրոպական կառույցների ինտեգրացմանը միտված երկիր:

Հայաստանը ողջունում և պաշտպանում է Վաշինգթոնում տեղակայված և աշխարհի տարբեր երկրներում իր մասնաճյուղերն ունեցող Ցեղասպանությունների նախազգուշացման և կանխարգելման ինստիտուտի` որպես Ցեղասպանության կոնվենցիայից բխող գործնական խնդիրների իրագործմանը հետամուտ գիտահետազոտական կենտրոնի ծավալած գործունեությունը և նրա կողմից հրապարակված գործողությունների այն ութ հիմնարար սկզբունքները, որոնք արտահայտություն են գտել կազմակերպության նախագահ դոկտոր Գրեգըրի Սթենթընի մշակած ցանկում, որն իր հերթին խարսխված է «ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման վերաբերյալ կոնվենցիայի» հիմնարար դրույթների վրա:

Մենք ողջունում ենք նաև Ցեղասպանությունների դադարեցմանն ուղղված միջազգային քարոզարշավը, որի ակտիվ նախաձեռնողներից ու քարոզարշավի համակարգողն է հանդիսանում վերոնշյալ հաստատությունը և որին անդամակցում են ցեղասպանության խնդիրներով զբաղվող ամենաառաջատար կազմակերպությունները: Մենք ողջունում ենք Նախաձեռնության գործունեության ուղեցույցում որպես սկզբունքային չորս միավորներ ներառված ցեղասպանությունների կանխատեսման, կանխարգելման, դադարեցման և պատժման ելակետային դրույթները:

Հայաստանը առաջնահերթ խնդիր է դիտում ցեղասպանությունների դադարեցմանն ուղղված միջազգային քաղաքական կամքի ոգեկոչումը: Ժամանակակից աշխարհում ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դատապարտման առնչությամբ Հայաստանը կարևորում է միջազգային անվտանգության համակարգի հետագա համերաշխ գործողությունները կազմակերպված հանցագործության դեմ պայքարի, հակաահաբեկչական կոալիցիայի պահպանման, ինչպես նաև քաղաքակրթությունների երկխոսության ընթացքի մեջ դրված օրախնդիր պահանջների շրջանակներում:

Հայաստանը ողջունում է նաև ցեղասպանության հանցագործության` որպես առավել ծանրագույն հանցատեսակի ներառումը Միջազգային քրեական դատարանի իրավասության շրջանակներում, միաժամանակ մնալով նախկինում արտահայտած իր տեսակետին, որ ցեղասպանության հանցագործության, որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված առավել ծանր և համապարփակ ոճրագործության պատճառների վերհանման, կանխարգելման և դատապարտման հարցով անհրաժեշտ է առանձին մասնագիտացված միջազգային դատարանի հիմնումը:

Հետագա ցեղասպանությունների կանխարգելման, առկախված սպառնալիքների չեզոքացման և պատասխանատվության լիարժեք իրագործման նպատակով ժամանակակից մարդկության առջև ծառացած առաջնահերթ կարևորության նախապայմանը կատարվածի ճանաչումն է, որն իր ետևից կբերի սպառնալիքների կանխարգելմանը, ասել է թե` մեր բոլորի քաղաքական և բարոյական պատասխանատվության գործնական իրականացմանը:

Ավարտելով խոսքս, կառաջարկեի գալիք 2005 թվականը, ի հիշատակ 20-րդ դարի առաջին ցեղասպանության 90-ամյակի, մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմի՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտի 60-ամյակի և ի նշանավորումն Ստոկհոլմյան այս քառամյա համաժողով-մարաթոնի արդյունավետ եզրափակման, ՄԱԿ-ի կողմից հայտարարել Պատերազմների, ցեղասպանությունների, տեղահանումների և ժողովուրդների իրավունքների ոտնահարման դեմ պայքարի և ոգեկոչման տարի:

Հուսով ենք՝ սույն առաջարկությունը տեղ կգտնի համաժողովի եզրափակիչ փաստաթղթում:

Շնորհակալություն:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ