Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 օգոստոսի 2011

Կարևորվել է ՀՀ կառավարություն-Համաշխարհային բանկ համագործակցությունը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը, ՀՀ վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ ՀԲ տարածաշրջանային տնօրենից նամակ է ստացել, որը նվիրված է բանկի և մեր երկրի համագործակցությանը և այն ֆինանսական հնարավորություններին, որ Հայաստանն ունենալու է 2011-2014 թթ. (Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կայքում տեղադրվել է առանձին)։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել իր 2011 թ. հունվարի 13-ի «ՀՀ կառավարության 2011 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման 01.01.2011-30.06.2011 թթ. ժամանակահատվածի հանձնարարականների կատարման տեղեկանքի վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի զեկուցումը։ Կատարման ենթակա 60 հանձնարարականներից երկուսի կատարման ժամկետը տեղափոխվել է 2011 թ. երրորդ եռամսյակ։ Ցանկում մնացած և կատարման ենթակա 58 կետերից 2011 թ. օգոստոսի 2-ի դրությամբ կատարվել է 55-ը կամ 94,8 տոկոսը։


Արվում է գործարար միջավայրի բարելավման հերթական քայլը

ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել գյուղատնտեսական և արդյունագործական, սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման արտոնագիր տալու և պայմանագիր կնքելու կարգերի համապատասխան կետերը, որոնք վերաբերում են իրավաբանական և ֆիզիկական անձանց կանոնադրության և/կամ պետական գրանցման վկայականի պատճենի ներկայացման պահանջին։ Որոշման ընդունումը բխում է գործարար միջավայրի բարելավման ծրագրից։
Հաշվի առնելով 2010 թ. ֆինանսական գործունեության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում առաջացած վնասը, գործադիրը ՀՀ օրենսդրության համաձայն որոշել է ԿԲ-ին տրամադրված 55 մլրդ 644 մլն 10 հազար 355 ՀՀ դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 77 մլրդ 512 մլն 700 հազար 355 ՀՀ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ հասարակ մուրհակով` պայմանով, որ ԿԲ-ն ՀՀ ֆինանսների նախարարության թողարկած մուրհակի տրամադրման օրը նախարարություն վերադարձնի նախորդ մուրհակը։
Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ քաղծառայության խորհրդին ս.թ. ինն ամսում հատկացվել է 41 մլն 553 հազար 400 դրամ։
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ առողջապահության նախարարության «Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի հետբուհական և շարունակական կրթության բաղադրիչն իր ամբողջ կառուցվածքով տեղափոխել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ։ Դրա շնորհիվ համալսարանի նոր կառուցվածքը հնարավորություն կտա արագացնել միջազգային հավատարմագրումը, պատրաստել միջազգային չափորոշիչներին համապատասխան բժիշկ մասնագետներ։
Կառավարությունն ընդունել է «Առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու թույլտվության մասին» որոշումը, որը թելադրված է Երևան քաղաքում 2011-2014 թթ. ներդրումային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությամբ։ Նախատեսվում է կառուցել միջազգային դասի (չորս աստղանիից ոչ պակաս) հյուրանոցային համալիր, որը ներառելու է ընդունելության և խորհրդակցության սրահ, մարզադահլիճ, խաղասրահ, ռեստորան, սրճարան։ Համալիրը կառուցվելու է Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում եղած պատմական կառույցների, շենքերի և շինությունների քաղաքաշինական, ծավալահատակագծային և ճարտարապետագունային լուծումների հաշվառմամբ, ինչը կապահովի միկրոշրջանի ամբողջականությունը։


Կուսումնասիրվի աղտոտված հողերի վիճակը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ տարածքում տեխնածին աղտոտված հողերի մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը, որի հիման վրա կստեղծվի հողերի նմուշարկման դիտացանց, ինչպես նաև իր մեկ այլ որոշման մեջ կատարել լրացումներ, որոնք իրավական հիմք կապահովեն վերը նշված մոնիթորինգն իրականացնելիս,
- վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման կարգը` այդ միջոցառման մեթոդական ղեկավարումը և վերահսկողության իրականացումը վերապահելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը,
- մաքսային մարմինների կողմից սննդամթերքի անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնին Հայաստանի Հանրապետություն սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման վերաբերյալ տեղեկության տրամադրման կարգը, որի շնորհիվ կբարելավվի այդ գործընթացի պետական վերահսկողությունը,
- սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը,
- «ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների գույքի ապահովում» ծրագրով 2011 թ. ձեռք բերվող մարզագույքի ցուցակը,
- խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները,
- բաց ընթացակարգով «Մ-3-Մուլքի-Վարդենիս-Չքնաղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքի ձեռքբերում» գնման արդյունքը` 763 մլն 872 հազար 36 դրամ պայմանագրային արժեքով ընտրված մասնակից ճանաչելով «Շինֆորում» ՍՊԸ-ն։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 13-րդ փոփոխությունը կատարելու արձանագրությունը ստորագրելու առաջարկությանը, որով 2 մլն 314 հազար 611 ԱՄՆ դոլար կտրամադրվի իրավական և իրավապահ ոլորտում նոր և գործող ծրագրերի իրականացման համար։


Սահմանվում են վնասի հատուցման նոր սակագներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ կենդանիների և բույսերի կարմիր գրքերում գրանցված և այլ տեսակների ոչնչացման (վնասման) հետևանքով պատճառված վնասի հատուցման հաշվարկման և գանձման իրավահարաբերությունները։
Կառավարության հավանությունն է ստացել «Հարկերի մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։
Գործադիրը հավանություն է տվել «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի նպատակն է պատասխանատվության միջոցներ նախատեսել երկաթուղու օտարման շերտի և պաշտպանական գոտու օգտագործման կարգը խախտող անձանց համար։
Կառավարությունը քննության է առել «Բազմազավակ ընտանիքների աջակցության մասին» և ևս վեց ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծերի փաթեթին և հանգամանորեն հիմնավորել իր բացասական եզրակացությունը։
Գործադիրը քննարկել է «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալաքյանը։ Առաջարկվում է կազմակերպել գյուղատնտեսական արտադրանքի առքուվաճառք, ինչը ենթադրում է դրանց բացօթյա վաճառք և ինչը ՀՀ կառավարությունը համարում է անընդունելի։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը ընդունել է 2011 թ. օգոստոսի 7-ին Արագածոտնի մարզի Նոր Արթիկի համայնքի ավագանու անդամների, օգոստոսի 25-ին Լոռու մարզի Եղեգնուտի համայնքի ղեկավարի, Չկալովի համայնքի ավագանու անդամների, Շիրակի մարզի Մարալիկի համայնքի ղեկավարի, սեպտեմբերի 11-ին Վայոց ձորի մարզի Գողթանիկի համայնքի ղեկավարի, սեպտեմբերի 4-ին Տավուշի մարզի Խաշթառակի համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։
Կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Արարատի մարզի Ռանչպարի գյուղական համայնքի հողերի մի մասը` ավազի արդյունահանման համար։
Գործադիրը որոշել է երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի ներմուծման, արտահաման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր տալ Աբովյանի «Արփիմեդ» և Երևանի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ներին։
Կառավարության որոշմամբ Համահայկական 5-րդ խաղերում ընդգրկված ֆուտզալի Կիև քաղաքի հավաքականի անդամ Արմեն Առաքելյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2011թ. աշնանային զորակոչը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ