Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 օգոստոսի 2011

Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը. Վարչապետի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում


Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,
Այսօրվա նիստը ես ցանկանում եմ սկսել տեղեկացնելով ձեզ, որ ստացել եմ նամակ Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամից, որը նվիրված է մեր համագործակցությանը և այն ֆինանսական հնարավորություններին, որ մենք ունենալու ենք 2011-2014 թթ։
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ 55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացել է Հայաստանի Հանրապետության ֆինանսավորման հնարավորությունը, և դա առաջին հերթին պայմանավորված է մեր վարկային պորտֆելի որակով, ինչպես նաև կառավարման բարձր մակարդակով։ Համաշխարհային բանկի կողմից կատարողականը գնահատվել է բարձր, և դա հնարավորություն է տվել Համաշխարհային բանկին արտոնյալ միջոցները, որ տրամադրվելու են Հայաստանի Հանրապետությանը, 55 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնել։
Ես, օգտվելով առիթից, ցանկանում եմ մեր կառավարության անունից շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկի գրասենյակին, տարածաշրջանային ղեկավարին այն համագործակցության համար, որն առկա է և այն ջանքերի համար, որ Համաշխարհային բանկի թիմը ներդնում է, որ այդ ծրագրերը Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ իրականացվեն։ Մեր ընթացիկ վերահսկողությունը և որոշ բացթողումների բացահայտումները չպետք է ստվեր գցեն ընդհանուր ծրագրի վրա: Այդ բացահայտումները մեզ հնարավորություն են տվել մշտապես բարձրացնել Համաշխարհային բանկի հետ մեր համագործակցության մակարդակը։ Արդյունքում, մենք ձեզ հետ միասին, ստանալով Համաշխարհային բանկի վերլուծությունը, մասնավորապես Համաշխարհային բանկի ԾԻԳ-երի աշխատանքի վերաբերյալ, ռազմավարական նոր որոշում ընդունեցինք, որ այդ ԾԻԳ-երն ինտեգրվեն մեր նախարարությունների հետ։ Այդ ռազմավարությունը մշակվել էր, հաշվի առնելով Համաշխարհային բանկի զեկույցը, որ նրանք պատրաստել էին մեզ համար, և այդ զեկույցի շնորհիվ մենք էապես բարձրացնելու ենք և՛ Համաշխարհային բանկի ծրագրերի, և՛ մեր կառավարման համակարգի արդյունավետությունը։ Հասկանալի է, որ մեզ, իհարկե, ժամանակ է պետք այդ ինտեգրացիան ամբողջությամբ ավարտելու համար, բայց այդ աշխատանքներն այսօր ընթացքի մեջ են, ինչպես նաև մենք ձեզ հետ միասին բարձրացնելու ենք այդ միջոցների բաշխման արդյունավետությունը։
Մենք ձեզ հետ միասին, հիմա ունենալով շուրջ 305 մլն ԱՄՆ դոլարի պորտֆել, պետք է կարողանանք հստակեցնել այդ միջոցների օգտագործման ժամանակացույցը։ Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող այդ միջոցների համար ֆինանսական տարին սկսվում է հուլիսից, այսինքն` մենք ունենք որոշակի գումարներ 2011-2012 թթ., 2012-2013 թթ. և 2013-2014 թթ. համար։ Անհրաժեշտ է, որպեսզի մեր նախարարները մինչև սեպտեմբերի 1-ն ավարտեն իրենց բանակցությունները Համաշխարհային բանկի հետ և վարչապետին ներկայացնեն հստակ ժամանակացույց այդ միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ։ Դա անհրաժեշտ է, քանզի մենք արդեն հստակ պատկերացում ունենք, որ 2012 թ. հուլիսից մենք ունենալու ենք շուրջ 122 մլն ԱՄՆ դոլար, և մենք կարող ենք 2012 թ. հուլիսից այս միջոցներն արդեն իրացնել։ Դա նշանակում է, որ մինչև 2012 թ. հուլիսը դուք արդեն հստակ ժամանակացույց պետք է ունենաք և պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ, որ այդ միջոցների իրացումն սկսենք հենց հուլիսից։ Դա նշանակում է, որ ծրագիրը պետք է հստակեցվի, օբյեկտները, որոնք պետք է կառուցվեն, բոլոր նախնական փաստաթղթերը պետք է պատրաստ լինեն, համաձայնեցված լինեն բոլոր գերատեսչությունների հետ, և այդ ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք, որ այս նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտենք։ Խոսքը գնում է ջրի, ոռոգման համակարգի, ճանապարհաշինարարության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, հարկային, մաքսային և ֆինանսական կառավարման ավտոմատացման ոլորտների մասին։ Դրա համար այսօր մենք ֆիքսում ենք հանձնարարական թվարկված ոլորտների պատասխանատուներին, որ մինչև սեպտեմբերի ավարտն ինձ ներկայացվի արդեն հստակ ժամանակացույց ըստ այս ռազմավարության, որ մենք Համաշխարհային բանկի հետ հաստատել ենք։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ