Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 մայիսի 2011

Վարչապետը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը քննարկել են փախստականների խնդիրները





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին:
Ողջունելով հյուրին` վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան դոնոր կազմակերպությունների միջազգային համաժողովին մասնակցելու համար և նշել. «Այս մեծ հավաքի կազմակերպումը պայմանավորված է այն հանգամանքով, որ փախստականների խնդիրը դեռևս մեր օրակարգի ամենալուրջ հարցերից մեկն է, և նաև միջազգային համադրումները ցույց են տալիս, որ 1000 բնակչին ընկնող փախստականների քանակով Հայաստանն աշխարհում դեռևս բավական բարձր տեղ է զբաղեցնում: Համոզված եմ, որ Ձեր մասնակցությունը դոնոր կազմակերպությունների այսօրվա համաժողովին իր նպաստը կբերի, որ մենք կարողանանք արդյունավետ ճանապարհներ գտնել և այդ խնդիրները լուծել»:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ ծավալված համագործակցությունից և նշել, որ իր այցի նպատակը միջազգային համերաշխությունը վկայելն է: Նա բարձր է գնահատել փախստականների ինտեգրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը: Տեղեկացնելով, որ ինքն անձամբ այցելել է փախստականների ընտանիքներ և ծանոթացել նրանց ծանր կենսապայմաններին, պարոն Գուտերեշը միաժամանակ հույս է հայտնել, որ կառավարության հետ գործակցությունը կնպաստի ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես, փախստականների կարգավիճակին և ապաստանի տրամադրմանն առնչվող հարցերի լուծմանը:
Վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումները փախստականների խնդիրների լուծման ու հիմնական իրավունքների ապահովման ուղղությամբ: Նա, մասնավորապես, անդրադարձել է փախստականներին կացարաններով ապահովելու և նրանց ինտեգրմանը նպաստելու նպատակով ձեռնարկված քայլերին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փախստականների բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է եղել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի կողմից Լեռնային Ղարաբաղում փախստականներին օժանդակություն տրամադրելու խնդրին:
Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և անձամբ գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանված անձանց խնդրի կարգավորման գործում:
Այնուհետև վարչապետը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ մասնակցել է «1988-92թթ. ընթացքում Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի համաֆինանսավորման և հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության» թեմայով միջազգային համաժողովին: Իր ելույթում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր էլ փախստականների շրջանում խիստ բարձր է մշտական կացարանով չապահովվածների քանակը, ավելի սուր է արտահայտված աղքատությունը, շուրջ 2-3 անգամ բարձր է գործազրկության մակարդակը: Պատահական չէ, որ փախստականները ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության կրճատման ռազմավարությունում ընտրված են որպես առանձին թիրախային խումբ, իսկ նրանց մշտական կացարանով ապահովելը մշտապես գտնվել է և շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը փախստականների խնդիրներին. «Վերջին շրջանում տարբեր տարածաշրջաններում առաջացող քաղաքական լարվածությունը, զինված հակամարտությունները ինչպես նաև բնական աղետները առաջացնում են փախստականների նորանոր հոսքեր: Բնական է նաև համաշխարհային հանրության ուշադրությունն այդ նոր օջախներում հայտնված մարդկանց կարիքներին: Մենք ակնկալում ենք, որ համաշխարհային հանրության ուշադրությունից դուրս չեն մնա ավելի վաղ ծագած հիմնախնդիրները, որոնցից է Հայաստանի փախստականների հիմնախնդիրը»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամբողջական ելույթը տե՛ս կառավարության պաշտոնական կայքէջի «Ելույթներ» բաժնում:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ