Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 ապրիլի 2010

«Գիտելիքի վրա հիմնված տնտեսության համար անհրաժեշտ է գիտելիքի վրա հիմնված հասարակություն». Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին։
Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ակադեմիայի այն անդամների հիշատակը, որոնք վերջերս են հեռացել կյանքից։
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ԳԱԱ 2009 թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները։ Այնուհետև ելույթներով և տարաբնույթ հարցադրումներով հանդես են եկել ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ և գիտաշխատողներ։ Նրանք շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին Ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովին մասնակցելու և գիտությանը ցուցաբերած ուշադրության համար։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ԳԱԱ տարեկան ժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Ցանկացած կառավարության համար գերնպատակ է ստեղծել մրցունակ տնտեսություն։ Ժամանակակից աշխարհում մրցունակ տնտեսություն ասելով հասկանում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն։ Ավելին, գիտելիքի վրա հիմնված տնտեսություն հնարավոր չէ ստեղծել, եթե հասարակությունը հիմնված չէ գիտելիքի վրա։ Սա է Հայաստանի Հանրապետության հեռանկարային և երկարաժամկետ զարգացման տեսլականը։ Մենք այլընտրանք չունենք, քան զարգացնել գիտությունը և դրա վրա հիմնված տնտեսություն։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես դա անել»։
Տիգրան Սարգսյանը մատնանշել է առաջնային դրույթները, որոնք անհրաժեշտ են Հայաստանում գիտության զարգացման և գիտնականի հեղինակությունը բարձրացնելու համար. «Դուք պետք է մեզ ներկայացնեք` որոնք են Հայաստանի Հանրապետության առջև կանգնած մարտահրավերները, որոնք են օրակարգային առաջնահերթ խնդիրները և դրանց լուծումները։ Այդ հարցերի պատասխանները ոչ թե կառավարությունից պիտի պահանջեք, այլ հակառակը` պիտի համարձակություն ունենաք հրապարակային ձևով դրանք մատուցել հանրությանը։ Այդ դեպքում կլուծվի բարոյական խնդիրը, և մեր հասարակությունն ըստ արժանվույն կգնահատի գիտնականին։ Ժամանակակից աշխարհում գիտությունը փողը գիտելիքի վերածելու միջոց է, նորարարությունը` նոր ստեղծված գիտելիքը փողի վերածելու միջոց։ Հայաստանի Հանրապետությունում կա լրջագույն պրոբլեմ, որ այս երկու օղակների միջև կապը խզված է»։
Խոսելով գիտական ներուժի գնահատման մեթոդների մասին` կառավարության ղեկավարը նշել է. «Միայն հրապարակումներով բավարարվել այլևս չի կարելի։ Կարևոր է ստեղծել միջավայր, որն ապահովում է գիտության և արտադրության կապը։ Հայաստանի Հանրապետությունում գիտությունը զարգացնելու և բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու համար խիստ անհրաժեշտ են հաջողված նախագծեր, հաջողված արդյունքներ»։
Անդրադառնալով մասնակիցների հարցադրումներին` ԳԱԱ-ի մասին օրենքի նախագծի վերաբերյալ` կառավարության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել է. «ԱԺ-ում սկսվելու է այս նոր օրենքի նախագծի քննարկումը, և սպասվում է բավական հետաքրքիր բանավեճ։ Մենք ակնկալում ենք, որ այդ քննարկումների ժամանակ ձեր կողմից կլինեն առաջարկություններ և լուծումներ, որոնք գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Միայն համագործակցելով կարող ենք փոխել վերաբերմունքը Հայաստանի Հանրապետությունում գիտնականի և գիտության նկատմամբ»։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթն ամբողջությամբ

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ