հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2001
Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ տեղի կունենան Երևանում և հանրապետության մարզերում: Մայրաքաղաքում միջոցառումները կմեկնարկեն ժամը 10:30-ից՝ Եռաբլուր այցով:
Ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որին կհաջորդի հրավառություն:
Ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա անկախության տասներորդ տարելիցին և Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ և ընդունելություն ՀՀ նախագահի կողմից:
Օրվա առիթով պաշտոնական ընդունելություններ կկայանան ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում: