Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 հունիսի 2004

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է   Արժույթի միջազգային հիմնադրամի   (ԱՄՀ) Երևանյան գրասենյակի  ղեկավար  Ջեյմս Մաքհյուին, որը վարչապետին տեղեկացրել է Վաշինգտոնում օրերս կայացած ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի հանդիպման մասին և քննարկել հիմնադրամի ու ՀՀ կառավարության հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր.  «Ուրախ եմ տեղեկացնելու, որ հիմնադրամի տնօրենների խորհրդում աճող վստահություն կա Հայաստանի նկատմամբ: ԱՄՀ ղեկավար մարմինը համարում է,  որ ձեր երկրում տնտեսական առաջընթացը լավ է ընթանում»,- նշել է պարոն Մաքհյուն ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում:
       Ս.թ. հունիսին, ըստ  Արժույթի միջազգային հիմնադրամի Երևանյան գրասենյակի  ղեկավար  Ջեյմս Մաքհյուի,  ավարտվում է հիմնադրամի ծրագիրը Հայաստանում, և դրա շրջանակներում կատարված աշխատանքը սեպտեմբերին ամփոփելուց ու դրական արդյունք արձանագրելուց հետո, կքննարկվի հաջորդ ծրագրի նախապատրաստման հարցը: Ջեյմս Մաքհյուն նշել է, թե անցյալ տարիների փորձից ելնելով, վստահ են, որ ավարտվող ծրագիրը ևս արդյունավետ կգնահատվի:
       Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացումներին, արձանագրված հաջողություններին և առկա խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին վերաբերող հարցեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ