Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 հունիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու համար Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակությանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ:
 Նշելով Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերն ընդգծել են, որ չնայած վերջին տարիներին նկատելի ակտիվացմանը, երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացումը դեռևս հեռու է բավարար լինելուց: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ ու բազամկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խթանումը՝ ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ ԱՊՀ շրջանակներում: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը գնահատում է միջխորհրդարանական կապերի զարգացումը, որոնք նպաստում են նաև գործադիր իշխանության գործունեությանը: Երկկողմ հարաբերությունների խթանման համար, վարչապետը կարևորել է նաև առևտրային ու տնտեսական կապերի հետագա խորացումը, մասնավորապես, երկու երկրների վարչական առանձին սուբյեկտների, առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միջև:
 Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը գոհունակություն է հայտնել այսօր ավարտված հանձնաժողովի նիստի արդյունքներից, նշելով, որ քննարկվել են երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր, արվել մի շարք գործնական առաջարկություններ: Ըստ նրա, հանձնաժողովի ուղադրության կենտրոնում է եղել գլխավորապես Հայաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ուղիների խնդիրը, որի սահմանափակությունը հնարավորություն չի տալիս լիարժեքորեն օգտագործել առևտրատնտեսական կապերի ամբողջ ներուժը, մեծացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները: Նիկոլայ Ռիժկովը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի ակտիվացման գործում մեծ հույսեր է կապում նաև վերջերս հիմնված հայ-ռուսական գործարար համագործակցության «Արադես» ասոցիացիայի հետ, որի նախագահն է ինքը, իսկ պատվավոր նախագահը լինելու համաձայնություն է տվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա տեղեկացրել է, որ քննարկվում է ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի ստեղծման հնարավորության հարցը ևս: Ըստ Նիկոլայ Ռիժկովի, միջխորհրդարանական  հանձնաժողովի նիստում որոշվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք քննարկումներ կկազմակերպեն երկու պետությունների վարչական առանձին սուբյեկտների միջև համագործակցության, փոքր ու միջին գործարարության խթանման և այլ առաջնահերթ հարցերի շուրջ: Նա հայտնել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը տեղի կունենա աշնանը, Մոսկվայում՝ օրակարգում ունենալով հայ-ռուսական քաղաքական ու ռազմական համագործակցության, միջազգային կազմակերպություններում փոխշահավետ գործակցության և այլ հարցեր: 
 Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին, հույս հայտնելով, որ առաջիկայում ևս հանձնաժողովի գործունեությունը  կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանը:    
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ