Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Հայկ Պետրոսյան

Հայկ Պետրոսյան

Անվտանգության խորհրդի գրասենյակ
Ղեկավար

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
02 օգոստոսի 1980թ., ք. Երևան

Կրթություն
1996-2000թթ. - Երևանի պետական համալսարան, Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետ
2000-2004թթ. - Երևանի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ
2014թ. սեպտեմբեր-նոյեմբեր - Ջ. Մարշալի կենտրոնի Ազգային անվտանգության դասընթացներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2017թ. հունվար-հունիս - ԱՄՆ-ի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավաբանության դպրոց
2014-2018թթ. - Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Քաղաքագիտության բաժին (քաղաքագիտության մագիստրոսի աստիճան)

Աշխատանքային գործունեություն
2000-2002թթ. - ՀՀ ազգային անվտանգության հատուկ գործողությունների ստորաբաժանում՝ որպես հետախուզական ջոկի հրամանատար
2003-2005թթ. - «Կոնվերսբանկ» ԲԲԸ-ի գլխամասի ֆակտորինգի բաժնի վարկային մասնագետ
2005-2009թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության ներքին անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի օպերատիվ աշխատող
2014-2015թթ. - ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին անվտանգության վարչության արտաքին կապերի և դիտարկումների բաժնի առաջատար մասնագետ
2015-2016թթ. - ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետաիրավական և ռազմաքաղաքական անվտանգության ռազմավարության իրականացման բաժնի գլխավոր մասնագետ
2016 - 2018թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի անվտանգության խորհրդի քարտուղարության ռազմավարական գնահատման և տեղեկատվական քաղաքականության վարչության ռազմավարական գնահատումների բաժնի պետ
2018-2019թթ. - ՀՀ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող փաստա¬թղթերի և քաղաքականության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար
15.04.2019-30.06.2019 - ՀՀ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետի պաշտոնակատար
2019թ. հուլիսի 1-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: