
Համազասպ Թորոսյան
Պետաիրավական վարչություն
Պետ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1989թ. 02 ապրիլի, ք. Երևան
Կրթություն
2006 – 2010թթ. - Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2010 – 2012թթ. - Երևանի «Գլաձոր» համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
Աշխատանքային գործունեություն
2012 – 2013թթ. - ՀՀ վարչական դատարան, դատավորի օգնական
2013 – 2014թթ. - ՀՀ արդարադատության նախարարություն, օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի փորձագետ, այնուհետև՝ նույն բաժնի առաջին կարգի մասնագետ
2014 – 2018թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմ, իրավաբանական վարչության առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ապա՝ նույն վարչության խորհրդատու
2018-2019թթ. - ՀՀ վարչապետի աշխատակազմի պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, այնուհետ՝ նույն վարչության պետի պաշտոնակատար
2019-2020թթ.- ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատար
2020թ.-ից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: