Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Հակոբ Աբրահամյան

Հակոբ Աբրահամյան

Վարչապետի օգնական

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1989 թ. 24 հուլիսի, ք. Երևան

Կրթություն
2005-2009 թթ. - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, բակալավրիատ (մասնագիտություն՝ տնտեսագիտություն)
2008 թ. - Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց (Ռիգա, Լատվիա), փոխանակման ծրագիր
2009-2012 թթ. - Ուհանի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության դպրոց (Ուհան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն), մագիստրատուրա (մասնագիտություն՝ միջազգային առևտուր և տնտեսագիտություն)
2012-2016 թթ. - Ռուսաստանի նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիա (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն), ասպիրանտուրա (մասնագիտություն՝ համաշխարհային տնտեսագիտություն, հետազոտական ուղղվածություն՝ Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացում)

Աշխատանքային գործունեություն
2010-2019 թթ. - մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն
2013-2019 թթ. - «Պիվդոմ», «Պիվգորոդ-Ս», «Եվրասիա», «Նեվսկի Բերեգ» և մի շարք այլ ընկերությունների խմբի (Ռուսաստանի Դաշնություն) արտարժութային գործարքների վերահսկման պատասխանատու, միջազգային համագործակցության պայմանագրերի մենեջեր, արտաքին տնտեսական գործունեության մենեջեր
2019-2020 թթ. - «Եվրասիա» ՍՊԸ (Ռուսաստանի Դաշնություն) - արտարժութային գործարքների վերահսկման պատասխանատու (համատեղությամբ)
2019-2022 թթ. – Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության անկախ փորձագետ, այնուհետև թիմի ղեկավար
2022 թ. մարտի 21-ին նշանակվել է Վարչապետի օգնական

Այլ տվյալներ
2006-2007 թթ. Տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի մոսկովյան ինստիտուտի երևանյան մասնաճյուղում հեռավար ուսանել է իրավագիտություն:
2008-2009 թթ. ընտրվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ:
2014 թ. համահիմնադրել է Ռուսաստանի նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիա հայ երիտասարդության միավորումը:
2017-2018 թթ. ընտրվել է Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի նախագահ:
Գիտական հոդվածների հեղինակ է:
Օտար լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն (գերազանց), չինարեն (մասամբ):

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: