
Սուրեն Վարոսյան
Արարողակարգի պատասխանատու
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1988 թ. 11 սեպտեմբերի, ք. Երևան
Կրթություն
2009 թ. ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում
2013 թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության Պետական Կառավարման Ակադեմիայի Հանրային կառավարում ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում
Աշխատանքային գործունեություն
2013 – 2014 թթ. – Ա/Ձ «Սուրեն Վարոսյան» հիմնադիր
2014-2018 թթ. – ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության առաջին կարգի մասնագետ
2018-2020 թթ. – ՀՀ Արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի գլխավոր մասնագետ
2020-2021 թթ. - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատու
2021 թ. օգոստոսի 13-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու
Այլ տվյալներ
2009 – 2011 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: