Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մարզեր

Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյան

Մարզպետ

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
11-ը մարտի 1979 թ., ք. Գյումրի

Կրթություն
1996-2004 թթ. - Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան՝ «Կենսաբժշկական սարքեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ
2005 թ.- պաշպտանել է գիտական թեզը, տեխնիկական գիտությունների թեկնածու է
2016 -2017 թթ. մասնակցել է Կարիտաս Եվրոպա Ակադեմիայի (Բրյուսել) «Շահերի պաշտպանությունը և լոբբինգը տեղական, ազգային և ԵՄ մակարդակներում» ուսումնական դասընթացին

Աշխատանքային գործունեություն
1998 -2000 թթ. - ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում համակարգչային կուրսերի դասընթացավար
2003-2013 թթ. - Շանթ ՀՌԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դադարով)
2002-2017 թթ. - դասախոսել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում
2013-2016 թթ․ - «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգող
2014 թ.-ից - «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատու
2018 թ.-ից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում
2019 թ. փետրվարի 6-ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ

Այլ տվյալներ
Զինապարտ է, չի ծառայել:
1998 թ.-ից «Արամազդ» ինտելեկտուալ ակումբի անդամ
2002-2005 թթ. - «ՀԱՊՀ Ինտելեկտուալ ակումբ»-ի հիմնադիր նախագահ
2005 թ. - ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի պատվավոր անդամ
2006-2013 թթ. - մի շարք տեղական ՀԿ-ներում իրականացրել է տարբեր ծրագրային գործառույթներ
2012-2014 թթ - ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման» ՊՈԱԿ-ի առցանց դրամաշնորհների համակարգի փորձագետ
2012 թ.-ից «Կայտբորդինգի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ
2014 - 2015 թթ. - Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի համակարգող
2015 - 2016 թթ. - «Գյումրին Առանց Տնակների» հիմնադրամի խորհրդի անդամ
2016 թ.-ից «Տարեցների Պաշտպանության Ցանց»-ի խորհրդի անդամ
2016 թ.-ից «Երեխաների Պաշտպանության Ցանց» ՀԿ-ի խորհրդի անդամ
2016 թ.-ից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ
2016թ.-ից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է։

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր։