Դավիթ Խուդաթյան
Մարզպետ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
3 օգոստոս 1991 թ., Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք
Կրթություն
2008-2014 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի՝ Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն
2014-2017 թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում՝ որպես Արմավիր մասնաճյուղի մասնագետ
2017-2018 թթ. աշխատել է «Ադմաքս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն մենեջեր
2018 թ. աշխատել է «ՄՈԳՈ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում՝ որպես Կենտրոն մասնաճյուղի մասնագետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հունիսի 27-ի 836-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար
2018 թ. հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետ
2021 թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավար
2024թ. հունվարի 11-ին ՀՀ կառավարության 42-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ:
Այլ տվյալներ
2009-2011 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Կուսակցական պատկանելություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա։