Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 հոկտեմբերի 2012

Կառավարությունը վճռակամ է բեկում մտցնել տնտեսության մի շարք ոլորտներում





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը նիստն սկսել է երկրի տնտեսության մի շարք ոլորտներում արմատական բեկում մտցնելու՝ նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հասցեագրված հանձնարարություններով (տես առանձին
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի զեկուցումը ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (09.08.2012-30.09.2012թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն կատարման ենթակա 30 կետից 2012թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ կատարվել է 30-ը կամ 100 տոկոսը։

         Կառավարությունն աջակցում է նույնականացման քարտերի տարածմանը

ՀՀ եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ժամանակ նույնականացման քարտերի միջոցով էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման ծախսը փոխհատուցելու և բիզնես համայնքին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է հարկ վճարողների կողմից մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտերի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված սպասարկման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցել ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկում նշված միջոցների հաշվին՝ սուբսիդիա տրամադրելով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ին։ Հավաստագրման կենտրոնն ապահովելու է նշված էլեկտրոնային ստորագրությունների շահագործումն ու սպասարկումը և հավաստելու էլեկտրոնային գործարքների իրականացման ընթացքում անձանց ինքնությունն ու նրանց էլեկտրոնային ստորագրության նույնականացումը։ Վարչապետը նաև հիշեցրել է, որ պատկան մարմինները պետք է առաջարկություններ ներկայացնեն կառավարություն՝ ՀԴ նոր մեքենաների ներդրման ծախսը փոքր և միջին ձեռնարկությունների ուսերին չբարդելու վերաբերյալ։ «Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չպետք է մտահոգված լինեն, որ սա իրենց համար ծախսատար է լինելու։ Մինչև դեկտեմբերի 1-ը ՊԵԿ մարմիններ դիմելու դեպքում նրանք կարող են օգտվել այս ծառայությունից»,- շեշտել է Տիգրան Սարգսյանը։
Մեկ այլ որոշման փոփոխություն նույնպես վերաբերում է թույլտվության (հավաստագրի) էլեկտրոնային տրամադրման կարգին. այդ եղանակով են տրամադրվելու ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով կարգավորման ենթակա վայրի կենդանիներն ու բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները ՀՀ տարածքից արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու թույլտվությունները։ Այսպիսով, արվում է ևս մեկ քայլ պարզեցնելու տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը և մաքսային կետում կատարվելիք ձևակերպումները։ Նիստում հաստատվել է նաև առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիրը, համավճարի ներդրման միջոցառումների ժամանակացույցը։
ՀՀ կառավարությունը սահմանել է օգտակար հանածոների պաշարների շարժի եռամսյակային և տարեկան հաշվետվության ձևերը, ինչի իրականացումը կնպաստի ընդերքի արդյունավետ ու լիարժեք օգտագործմանը և ոլորտի հետագա զարգացմանը։ Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը հստակեցրել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի գործառույթները։
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնցով ստեղծվում են օդային և ավտոմոբիլային տրանսպորտով ՀՀ մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների հայտարարագրման համահավասար պայմաններ։

Օրենսդրական գործունեություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որն ընդունելու դեպքում ինչպես 300-ից ոչ ավելի, այնպես էլ 300-ից քիչ ավելի բնակչություն ունեցող համայնքները կստանան հավասարաչափ ֆինանսական համահարթեցման դոտացիա։
Կառավարության հավանությանն է արժանացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման շնորհիվ կկանոնակարգվեն ջրային պաշարների պահպանությունը և արդյունավետ կառավարումը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքում և ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը և կրճատել գործերի քննության միջին ժամկետները։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Վահան Բաբայանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ փաստաբանական պալատի փաստաբաններին հնարավորություն տալ իրենց վստահորդների շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով համապատասխան տեղեկություններ ստանալու նրանց գույքային իրավունքների, դրանց ձեռք բերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ։ Այս օրինագծի առնչությամբ կառավարությունն սկզբունքային առարկություն չի արտահայտել։ Դրական եզրակացություն է ստացել նաև ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կրթության մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով վերացվում է այդ օրենքների որոշ հոդվածների սխալ և տարաբնույթ մեկնաբանությունները։
Քննարկելով ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որը հեղինակների կարծիքով թելադրված է բաժնետերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, կառավարությունը եզրակացրել է, որ օրինագիծը լրամշակման կարիք ունի։
ՀՀ կառավարությունը դեմ է արտահայտվել «Միջին կենսաթոշակների նշանակման կարգի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին (ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնություն), «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին (ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի օրենսդրական նախաձեռնություն) և «Նվազագույն ամսական աշխավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագծին (ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնություն)։ Վերջին օրինագծի հեղինակներն են ՀՅԴ խմբակցության պատգամավորները, որոնց հետ վարչապետի հավաստմամբ, համաձայնություն է կայացվել, որ նրանց մատնանշած ցուցանիշները պետք է թիրախային լինեն կառավարության համար։ «Մենք մշտապես պետք է հետևենք, թե մեր բյուջետային ծրագրերը կազմելիս և ծախսերն իրականացնելիս ինչ իրավիճակ ենք ստեղծում հենց այդ ցուցանիշների ներքո,- ասել է վարչապետը։ -Այսինքն, մենք ասում ենք, որ մենք դեմ ենք դրանք օրենսդրորեն ամրապնդելուն որպես պարտադիր, բայց որպես ինդիկատիվ ցուցանիշներ, որոնց պետք է ձգտենք, կառավարության զինանոցում դրանք անպայման պետք է լինեն»։
Տիգրան Սարգսյանը Ֆինանսների նախարարին հանձնարարել է 2013 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս անդրադառնալ այդ ցուցանիշներին, թե «տարիների ընթացքում դինամիկան ինչպիսին է, և մեր կողմից իրականացվող ծրագրի ներքո մենք առաջիկա տարիների համար ինչ ցուցանիշներ ենք ծրագրում»։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Կբարձրանա անշարժ գույքի կադաստրի սպասարկման որակը

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզային և տարածքային ստորաբաժանումների, սպասարկման գրասենյակների վարչական տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքը ձեռք կբերվի «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով, ինչի շնորհիվ կբարելավվեն աշխատանքի պայմանները, կբարձրանա աշխատանքի արտադրողականությունը և սպասարկման որակը։
Կառավարությունն իր նիստում ընդունել է գույք օտարելու որոշում, որի համաձայն «Հանա տրանս» ՍՊԸ կողմից ԼՂՀ-ից ածխի տեղափոխումն արդյունավետ կազմակերպելու համար նախատեսվում է Վարդենիս քաղաքում գտնվող երկաթգծի նախկին հյուրանոցի շենքը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հանա տրանս» ՍՊԸ-ին։՝ Ածուխն օգտագործվելու է Երևանի ջերմաէլեկտրակայանի հին կայանում ջուր-ածխային վառելիքով էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով։
Կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության երկու ՊՈԱԿ-ների ավելի քան 140 մլն դրամ արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնվել է «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» ՊՈԱԿ-ին՝ իբրև աջակցություն նյութատեխնիկական և լաբորատոր բազաների ամրապնդման ու համալրման։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» ֆինանսավորման պայմանագրին։ Ծրագիրն ուղղված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի քաղաքային և գյուղական մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի առավել կենսական միջոցառումների իրականացմանը, ջրամատակարարման բարելավմանը, ինչպես նաև Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների և կոյուղու կոլեկտորների վերականգնմանը։ Ծրագիրն սկսվել է 2012 թվականին և նախատեսվում է ավարտել 2015-ին։

Արդյունավետ կաշխատի չափումների միասնական համակարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-ՀՀ տարածք ներմուծված չափման միջոցների և չափագրված արտադրանքի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկություն տրամադրելու կարգը,
-սեյսմաշրջանացման (սեյսմիկ գոտիավորման) և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հաստատման կարգը, այդ քարտեզներին և դրանց կից ներկայացվող ամփոփագրի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, ՀՀ մարզպետներին հանձնարարել և համայնքների ղեկավարներին առաջարկել՝ ՀՀ մարզերի և բնակավայրերի (համայնքների) զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցներ,
-ՀՀ առողջապահության նախարարության «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը։

Այլ հարցեր

ՀՀ կառավարության որոշմամբ 2012թ. Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրա ընդունված Արշակ Մնացականյանին ՀՀ զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների 2012 թ. զորակոչից տարկետում է տրվել մինչև ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների 2013 թ. զորակոչը։
Գործադիրը որոշել է Կառլեն Միքայելյանին ս.թ. նոյեմբերի 1-ից ազատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ