Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 հոկտեմբերի 2012

Doing Business-2013 զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը



Համաշխարհային բանկի Doing Business-2013 (Գործարարությամբ զբաղվելը) ամենամյա զեկույցի արդյունքներով վարկանիշային աղյուսակում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով՝ զբաղեցնելով 32-րդ տեղը: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը՝ նշելով, որ սա մեր երկրի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է:
«Այս մեկ տարվա ընթացքում աննախադեպ բարելավում ենք ունեցել: 184 երկրների շարքում զբաղեցնում ենք 32-րդ տեղը: Դա, իհարկե, լավ ցուցանիշ է, բայց մենք դեռևս առաջընթացի լուրջ տեղ ունենք, և մեր աշխատանքները պետք է ուղղված լինեն Հայաստանի դիրքի հետագա բարելավմանը»,- ասել է վարչապետ Սարգսյանը:
Կարինե Մինասյանի խոսքով՝ այս առաջընթացը պայմանավորված է ներդրումների, փոքր բիզնեսի շահերի պաշտպանության և այլ բնագավառներում արձանագրված լուրջ բարեփոխումներով:
Մասնավորապես, Հայաստանն ամենամեծ առաջընթացը գրանցել է «Ներդրողների պաշտպանություն» ցուցանիշում` առաջ գնալով 73 կետով և զբաղեցնելով 25-րդ տեղը: Բարելավվել է նաև «Հարկերի հավաքագրման» ցուցանիշը՝ 44 կետով, «Շինարարության թույլտվության»՝ 3 կետով, «Էլեկտրականության հասանելիության»՝ 42 կետով:
Իր դիրքի բարելավման արդյունքներով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը լավագույնն է: Ուկրաինան զեկույցում առաջ է գնացել 15 կետով, Ուզբեկստանը` 14, Ռուսաստանը` 8, Ղազախստանը՝ 7, Տաջիկստանը՝ 6, Վրաստանը և Մոլդովան՝ 3-ական կետերով: Ադրբեջանը նախորդ տարվա նույն զեկույցի համեմատ նահանջել է մեկ կետով:
Վարկանիշային աղյուսակով տարածաշրջանում Հայաստանը երկրորդն է՝ Վրաստանից հետո, որն զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Ադրբեջանը գտնվում է 67-րդ, Թուրքիան 71-րդ, Իրանը՝ 145-րդ տեղում:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ