Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 21 հոկտեմբերի 2012

Տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման հոգաբարձուների խորհրդի նիստը





Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման հոգաբարձուների խորհրդի նիստին, որում հանգամանալից քննարկվել են դպրոցի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու ծրագրերը:
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում Դիլիջանի զարգացման ուղղությամբ: «Միջազգային այս ուսումնական հաստատության կառուցումն օգնելու է մեզ տարբեր խնդիրներ լուծելու գործում: Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս ծրագիրն իրականացվի: Համատեղ ջանքերով կարող ենք ապագա հինգ տարիների ընթացքում ունենալ որակապես այլ Դիլիջան, որը չի զիջի զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող նմանատիպ այլ կենտրոնների: Դրա համար կան լավ նախադրլյալներ:
Ընդհանրապես, Դիլիջանի ենթակառուցվածքները զարգացնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի պետությունը մեկ արմատական որոշում կայացներ, և դա Կենտրոնական բանկը Դիլիջան տեղափոխելու ծրագիրն է: Դա հնարավորություն կտա լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել քաղաքում և ձևավորել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»
,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Դպրոցը, որում ներգրավված են լինելու միջազգային փորձ ունեցող դասախոսներ և փորձագետներ, նախատեսված է լինելու 13-18 տարեկան 650 աշակերտի համար: Տեղեկացվել է, որ դպրոցի կառուցման աշխատանքները բաղկացած են երկու փուլերից: Առաջին փուլի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականի սեպտեմբերին: Այդ ժամանակ շահագործման կհանձվեն դպրոցի գլխավոր և սպորտային մասնաշենքերը, մարզադաշտերը, հանրակացարանների երկու համալիրները, բուժկետը, ուսումնական արհեստանոցը, բազմաֆունկցիոնալ կենտրոնը:
Դպրոցի շինարարության երկրորդ փուլում, որը նախատեսված է ավարտել 2016 թ.-ին, կկառուցվի ևս երկու համալիր՝ հանրակացարաններ՝ աշակերտների համար, և մեկ համալիր՝ դասախոսական կազմի համար, ինչպես նաև թատրոն, ամֆիթատրոն, դպրոցական այգիներ։

 

Հուլիս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ