Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 20 հոկտեմբերի 2012

Կայացել է Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը





Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 25-րդ նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ սփյուռքի նախարարները, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, ՀԱՄՀ գործադիր տնօրենը, ինչպես նաև խորհրդի անդամներ Ռուբեն Վարդանյանը, Անդրե Անդոնյանը, Նուբար Աֆեյանը, Հայկ Բաքրջյանը, Արտաշես Կազախեթյանը:
Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից և հաստատումից հետո հոգաբարձուների խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:
Բացման խոսքում ՀՀ վարչապետ, ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել կառավարության նոր տնտեսական քաղաքականության վերաբերյալ. «Դրա էությունն այն է, որ պետությունը պետք է ավելի նախաձեռնողական լինի տնտեսական ու սոցիալական կյանքի կազմակերպման գործում: Առաջին անգամ սկսեցինք իրականացնել արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականություն»:
Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ համալիր ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի օժանդակությամբ և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ և ուղղված է արտահանման ներուժի բացահայտմանը: Վարչապետի խոսքով` մանրակրկիտ ուսումնասիրվել է 11 ճյուղ, և պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի ներքո ձևավորվել է նոր պլատֆորմ. «Ենթադրվում է, որ այդ 11 ճյուղերում պետությունն ու մասնավորն ստորագրում են համաձայնագրեր, որոնցով ամրագրվում է ընդհանուր գաղափարախոսությունը, ինչպես նաև ստանձնվում են հստակ պարտավորություններ: Պետությունը հստակ արձանագրում է, թե ինչ պատասխանատվություն է ստանձնում այդ ոլորտը զարգացնելու համար, ինչ գործիքներ և լծակներ է օգտագործում, մասնավոր հատվածն ստանձնում է պարտավորություններ` իրականացնել ներդրումներ և ավելացնել արտադրության ծավալը, որոնք միտված են լինելու արտահանմանը: Արդեն այդպիսի համաձայնագրեր ենք ստորագրել դեղագործության և կոնյակագործության ոլորտների ներկայացուցիչների հետ` յուրաքանչյուրը մոտավորապես 20 ձեռնարկություն, և երրորդ բնագավառը կլինի ճշգրիտ հաստոցաշինությունը: Մնացած ուղղություններով ևս ունենք մանրամասն պատրաստված փաստաթուղթ»:
Այնուհետև վարչապետ Սարգսյանը ներկայացրել է տնտեսական աճի ցուցանիշները. «Վերջին տարիների ընթացքում` 2009 թ. ճգնաժամային անկումից հետո, աճի տեմպերը կայունանում են: 2011 թ. ավարտեցինք 4.2 տոկոսանոց աճով, 2012 թ. 8 ամսվա արդյունքում ունենք 7 տոկոսանոց տնտեսական աճ, բյուջեի դեֆիցիտը ծրագրվածից ավելի ցածր է. 2011 թ.` 2.8 տոկոս, 2012թ. նույնպես 3 տոկոսը չի գերազանցի: Մենք կատարում ենք մեր բյուջետային պարտավորությունները: Կարևոր է, որ արտահանման աճի տեմպը 2 անգամ գերազանցում է ներմուծման աճի տեմպը. չնայած որ առևտրային հաշվեկշիռը դեռևս խիստ բացասական է, բայց արտահանման աճի տեմպն ունի ավելի բարձր միտում: ՀՆԱ-ի մեջ շուրջ 4 տոկոսով կրճատվել է վճարային հաշվեկշռի դեֆիցիտը: Տնտեսական աճի ցուցանիշի մեջ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներից յուրաքանչյուրում շուրջ 11 տոկոսանոց աճի տեմպ է արձանագրվել»:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացում: Մասնավորապես, ճգնաժամից հետո շինարարության տեսակարար կշիռը 28 տոկոսից նվազել է մինչև 14 տոկոս, և արդյունքում ունենք ավելի հավասարակշռված տնտեսական կառուցվածք. «ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ մի փոքր բարձր է գյուղատնտեսության տեսակարար կշիռը` 20 տոկոս, վերամշակող արդյունաբերությունը` մոտ 12 տոկոս, շինարարությունը` 14 տոկոս, մնացածը ծառայությունների ոլորտն է»:
Նիստում հաստատվել է 2011 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը: Քննարկվել են ՀԱՄՀ գործունեության ընթացիկ իրավիճակը, մասնավորապես, ՀԱՄՀ առողջապահության, զբոսաշրջության, կրթության և «Տաթևի վերածնունդ» ծրագրերի ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև երկրի բրենդավորմանն ուղղված մի շարք առաջարկներ: Ներկայացվել և հաստատվել է 2013 թ. գործունեության ծրագիրը:
Արծարծվել են նաև վարչակազմակերպչական հարցեր: ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել է Գոռ Նահապետյանը:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ