Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 20 հոկտեմբերի 2012

Էջմիածնում տեղի է ունեցել ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր Ժողովը





Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանում տեղի է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ Ընդհանուր Ժողովը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության անունից ողջունելով ժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է.
«Վեհափառ Տեր, Հայ բարեգործական ընդհանուր միության 87-րդ Ընդհանուր Ժողովի հարգարժան մասնակիցներ, տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ համայն հայության համար շատ կարևոր ու խոշորագույն այս միջոցառմանը: Հայ բարեգործական ընդհանուր միության Ընդհանուր ժողովի բացումը ևս մեկ առիթ է Մայր Հայրենիքի համար` դրվատանքի և շնորհակալության խոսքեր փոխանցել ձեզ այն անուրանալի և հսկայական աշխատանքի համար, որ արել է մեկ դարից ավելի կենսագրություն ունեցող այս կառույցը` ՀԲԸՄ-ն: Ուզում եմ առիթն օգտագործել` հպարտանալու, որ հիմնադրվելով 1906-ին Կահիրեում` Պողոս Նուպար Փաշայի կողմից, այս ազգասեր, ազգակենտրոն կառույցը չդարձավ համայնքային, տեղական մեկ կազմակերպություն, այլ տարածվեց և սփռվեց աշխարհով մեկ` ունենալով կազմակերպչական կառույցներ աշխարհի 26 երկրներում: Աշխարհում շատ քիչ են այսպիսի բարեգործական միություններ, որոնք ունեն այսչափ հարուստ կենսագրություն, ծավալված են երկրագնդի չորս կողմը և միավորում են հայրենիքի և հայության հարցերով մտահոգ հազարավոր մարդկանց: Հայ բարեգործական ընդհանուր միության աշխատանքը տեսանելի և շոշափելի է ինչպես Հայաստանում,  նաև Սփյուռքում: Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ ծավալվող եկեղեցաշինական գործունեություն, հատկացումներ Մատենադարանին, ՀՀ ԳԱԱ-ին, միշարք բուհերի ֆինանսավորում, մշակութային, կրթական, գիտական, հրատարակչական բազմաթիվ ծրագրերի ու ստեղծագործական խմբերի` սրանք ՀԲԸՄ-ի իրականացրած ծրագրերի միայն մի մասն են և դրանք դեռ կարելի է թվարկել տասնյակներով:
Մեր ժողովրդի ամենապայծառ զավակներից մեկը` Ալեք Մանուկյանը, խոսելով իր կատարած գործերի մասին, մի առիթով ասել է. «Ինձ համար որևէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր մի բան կունենա իր մեջ, երբ ազգը անկե իր բաժինը չստանա»: Այս բարձր գիտակցությամբ է առաջնորդվում Հայ բարեգործական ընդհանուր միությունը, և ամենևին էլ վատ չէր լինի, որպեսզի նման գիտակցումով վարակվեին նաև մնացած կարող մարդիկ, ովքեր, կուտակելով հսկայական ունեցվածք, ունենային նաև սոցիալական պարտավորություններ` անկախ քաղաքական հայացքներից կամ համոզմունքներից: Այն հայը, ով իր գործունեությունը բացի սեփական անձից նվիրում է իր ժողովրդի խնդիրների լուծմանը, մշտապես դառնում է պաշտելի իր հայրենակիցների կողմից: Վկա Ալեք Մանուկյանը` ում աճյունն ամփոփված է այստեղ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` իբրև հայ ժողովրդի արժանի զավակ: Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, սիրելի ներկաներ և մաղթում տարիների արգասաբեր աշխատանք` ի փառս հայ ժողովրդի և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ