Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 13 հոկտեմբերի 2012

Վարչապետը տնտեսագիտական գիտաժողովի մասնակիցներին է ներկայացրել նոր տնտեսական քաղաքականության սկզբունքները





Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսյանը կարևորել է տարբեր երկրներից ժամանած մասնագետների մասնակցությունը գիտաժողովին. «Այսպիսի համախմբումը բացառիկ հնարավորություն է, որպեսզի հայ տնտեսագետների հետ միասին քննարկենք արդիական խնդիրները, որոնք ծառացած են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ տարածաշրջանում ու աշխարհում և էական ազդեցություն են թողնում մեր տնտեսության վրա»:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ժամանակակից աշխարհի առանձնահատկությունները, հանրությանը և Ազգային ժողովին է ներկայացրել նոր տնտեսական քաղաքականության սկզբունքները, որոնց նա անդրադարձել է իր ելույթում. «Հայաստանի Հանրապետության նոր պատմության մեջ առաջին անգամ տնտեսական քաղաքականությունում որդեգրեցինք սկզբունք, որ պետությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու համար, այլև պարտավոր է, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, իրականացնել հստակ արդյունաբերական քաղաքականություն: Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ այդ սկզբունքի ներքո մշակեցինք և հանրությանը ներկայացրեցինք նոր հայեցակարգ, որը բավական բուռն քննարկման առարկա դարձավ տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից, բայց ընդհանուր առմամբ հավանության արժանացավ: Այդ մոտեցման ներքո 11 ճյուղ, որտեղ մեր երկիրն ունի հարաբերական առավելություններ և արտահանման մեծ ներուժ, սահմանել ենք որպես առաջնահերթություն և պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո այդ ճյուղերի համար մշակում ենք զարգացման ծրագրեր: 2012 թ. առաջին ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 8.3 տոկոս, իսկ գնաճը` 2.2 տոկոս, ինչը նշանակում է, որ այս նոր մոտեցումը դրական արդյունք է տալիս»:
Կառավարության ղեկավարը խոսել է նաև տնտեսության մարտահրավերների մասին. «Հասկանալի է, որ տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ինդեքսը կարևոր ցուցանիշներ են, բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիներն զգան տնտեսական աճն իրենց կենսամակարդակի վրա: Այդ տեսակետից դեռևս մեծ անելիքներ ունենք, որովհետև մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերները նույնն են. մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար: Վճարային հաշվեկշիռը, առևտրային հաշվեկշիռը դեռևս բավական մեծ ճեղքվածք ունեն, չնայած որ վերջին երեք տարում արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին»: Այս համատեքստում վարչապետը կարևորել է համաշխարհային տնտեսական իրավիճակը և միջազգային զարգացման միտումները. «Այս 20 տարվա ընթացքում Հայաստանը մշտապես իրականացրել է բաց տնտեսական քաղաքականություն, և դա նշանակում է, որ պետք է աչալուրջ լինենք միջազգային ազդեցությունների տեսակետից»:
Ամփոփելով ելույթը` գործադիրի ղեկավարը կարևորել է նման ձևաչափով քննարկումները` ընդգծելով, որ այդ շրջանակում կատարվող ուսումնասիրությունները և դրանց հիման վրա ներկայացվող առաջարկություններն օգտակար կլինեն կառավարության գործունեության համար:
Եռօրյա գիտաժողովի շրջանակում, որին մասնակցում են հայաստանցի և սփյուռքահայ տնտեսագետներ, քննարկվելու են տնտեսական զարգացմանը, մրցունակությանը և ֆինանսատնտեսական հատվածին վերաբերող հարցեր:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ