Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հոկտեմբերի 2012

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունը




Հարցը վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Մինչև 2020 թվականի համագործակցության ծրագիրն իր մեջ ներառում է մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, և ֆիքսվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հանգամանքները և գործողություններն այդ ուղղությամբ, թե ինչ ռազմավարությամբ մենք պետք է հասնենք նպատակներին: Շատ համալիր ծրագիր է, որի վրա բավական երկար աշխատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների աշխատանքային խմբերը, և այսօր բոլոր կետերը համաձայնեցված ձևով ներառվել են ծրագրի մեջ: Չկա գրեթե որևիցե ոլորտ` տնտեսական, մշակութային, սոցիալական, որն այս փաստաթղթում արձանագրված և արծարծված չլինի:

Հարգելի գործընկերներ, հարցը վերաբերում էր մինչ 2020 թվականը տնտեսական համագործակցության համաձայնագրին, որը մենք այսօր ստորագրեցինք: Հարցն այդ փաստաթղթի էության մասին էր: Ես պատասխանեցի, որ այդ փաստաթուղթը գործնականում իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխշահավետ համագործակցության բոլոր ուղղությունները, ներառյալ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, հումանիտար հարցերը: Արտացոլված են երկու կողմերի սկզբունքային դիրքորոշումները, արտացոլված են հենց այն դրույթները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում:
 

Հարցը վերաբերում է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններին և ներդրումներին:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլով - Հարգելի պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ընդհանրապես մեր երկրների առևտրատնտեսական համագործակցությունը բավական դինամիկ է զարգանում, և անցած տարի մոտեցանք մեր ապրանքաշրջանառության 1 միլիարդ դոլարի շեմին: Այս տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ 8 ամսվա արդյունքով մենք արդեն գերազանցել ենք 800 միլիոնը և այդպիսով այս տարի դուրս կգանք 1 միլիարդ դոլարի շրջանակներից: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ներդրումներին, ապա վերջին 20 տարում դրանց ծավալը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար, որոնցից ուղղակի ներդրումները Ռուսաստանից դեպի Հայաստանի տնտեսություն մոտ 2.5 միլիարդ դոլար է: Այսպիսով, մենք տեսնում ենք ներդրումների որոշակի ծավալ և, ինչը հատկապես ուրախալի է, որ այդ ներդրումները հիմնականում ուղղակի բնույթ են կրում: Այսինքն, կոնկրետ ներդրումներ են կատարվում ձեռնարկություններում` նյութատեխնիկական բազայի և բիզնեսի զարգացման ուղղությամբ, այլ ոչ թե կրում է, այսպես ասած, պորտֆելային բնույթ: Ինչ վերաբերում է ծավալի հարաբերական նվազմանը ըստ ընթացիկ տարվա դինամիկայի, ապա կարծում եմ, որ դեռ շուտ է եզրակացություններ անել: Մենք կտեսնենք տարեվերջյան վիճակագրությունը. ներդրումային գործընթացն ընդհատվող բնույթ ունի, և ներդրողները, որպես կանոն, տարեվերջին են կառուցում իրենց ֆինանսական ծրագրերը` ելնելով ներդրումներից և, ռեսուրսների, այսպես ասած, առավելագույն կենտրոնացումից, ուստի այդ մասին կարելի է խոսել միայն 2012 տարվա արդյունքներով: Շնորհակալություն:

Հարց- Գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ ինչպիսին է իրավիճակը:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլով - Այդ հարցը դիտարկել ենք միջկառավարական հանձնաժողովի նիստում: Բանակցությունները շարունակվում են: Այստեղ են գտնվում «Գազպրոմ»-ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչները: Մենք դինամիկ առաջ ենք շարժվում այդ հարցում, և վստահ եմ, որ, ինչպես միշտ, կհասնենք բոլորին ձեռնտու պայմանավորվածությունների:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ