Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 մայիսի 2000

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները մասնավորապես առնչվում են Ազգային Ժողովում առաջիկայում քննարկվելիք մեկ այլ` «Արժեթղթերի շուկայի մասին օրենքի» նախագծին, կոչված են համապատասխանեցնելու երկու օրենքների որոշակի դրույթներ:

«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի շրջանակներում «Կրեդիտանշտալտ Ֆյուր Վիդերաֆրաու» կազմակերպության և ՀՀ ԿԲ-ի միջև կնքված պայմանագրերով տրամադրված դրամաշնորհի նպատակային օգտագործման համար կառավարության որոշմամբ, ՀՀ Կենտրոնական բանկին տրամադրվեց 2 մլն 200 հազար գերմանական մարկին համարժեք դրամի երաշխիք: 8 մլն գերմանական մարկին համարժեք դրամի երաշխիք տրվեց նույն ծրագրի շրջանակներում ստացվելիք արտոնյալ վարկի համար: Ըստ վարկատուի, հայաստանյան նշված ծրագիրը հաջողվածներից մեկն է ԱՊՀ այլ երկրներում իրականացվող նախագծերից, ուստի պատրաստակամություն կա շարունակելու այդ համագործակցությունը: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման համար սահմանված վերջնաժամկետը երկարաձգեց մինչև 2000 թ. դեկտեմբերի 31-ը: Առողջապահության նախարար Ա.Մկրտչյանի հավատմամբ, այս ժամկետը լիովին բավարար է մնացած մասնագետներին լիցենզիա տալու համար:

Նիստում որոշվեց փոփոխություն մտցնել «Կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ, որով անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում հողօգտագործողին նշված չափից պակաս հողատարածություն հատկացված լինելու դեպքում հիմք է ընդունվում փաստացի հատկացված հողատարծքի չափը: Անհամաձայնությունների դեպքում քաղաքացիները հարցերը կարող են պարզել դատական կարգով:

Կառավարության որոշմամբ, փոփոխություն կատարվեց մայրուղիներով հառարձակման գծով պետական պատվերի համար նախատեսված ծախսերում, այն պակասեցնելով 85 հազար 400 դրամով: Նույն չափով ավելացվեցին հերուստահաղորդումների հեռարձակման գծով պետպատվերի համար նախատեսված ծախսերը, ինչը մասնավորապես հնարավորություն կտա Գյումրիում և Սևանի ավազանում ապահովել ազգային ռադիոյի եթերարձակումը:

Նիստում հաստատվեց ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների և անվանումների օգտագործման և ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող անունների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման կարգը :

Մեկ այլ որոշմամբ, զոհված երկրապահ կամավորականների, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկի հիշատակը հավերժացնելու համար, Երևանի Եռաբլուր պանթեոնի հրապարակում հուշահամալիրի կառուցման աշխատանքների իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 74 մլն դրամ: Հուշահամալիրի կառուցումը, որի պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է, նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին:

2000 թ. Սիդնեյում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանի ազգային հավաքական թիմի հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը որոշեց պարգևներ սահմանել օլիմպիական խաղերում աչքի ընկած մասնակիցների համար:

Օգոստոս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ