Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 6 հոկտեմբերի 2012

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Մեծ Մանթաշ համայնքի և Մասիսի դպրոցների շինաշխատանքներում չարաշահումների գործերը հանձնել իրավապահ մարմիններին





Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Մեծ Մանթաշ համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել են համատարած թերություններով հիմնանորոգման աշխատանքներ: Դպրոցում անցկացված խորհրդակցության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը զեկուցել է, որ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների պայմանագիրը կնքվել է դեռևս 2009 թվականի հուլիսին, իսկ կապալառուն եղել է «Փարվանա մոնտաժ» ՍՊԸ-ն, որը 2012-ին վերանվանվել է «Ն.Մ.Oհանյան» ՍՊԸ-ի:
Դպրոցի հիմնանորոգման ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 479,4 մլն դրամ, իսկ աշխատանքների ավարտը նախատեսվել է 2012-ի նոյեմբերին: «Կապալառուն, որը շինաշխատանքներն արդեն դադարեցրել է, 2012-ի 6-րդ ամսվա դրությամբ հանձնել է 273,7 մլն դրամի կատարողական և դրա դիմաց ստացել 286 մլն դրամ: Մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են 207 մլն դրամի խախտումներ, թերություններ և ոչ նպատակային անարդյունավետ ծախսեր:
Դպրոցի մասնաշենքերի արտաքին պատերի, խարիսխների և կրող կոնստրուկցիաների վրա առկա են թափված քարեր, երկաթբետոնյա ամրանները տեղ-տեղ քայքայվել են, նկուղում բետոնյա սյուների, պատերի հիմքերը և հիմնահատակը գտնվում է գերխոնավ վիճակում»
,- նշել է Սոնա Ղարիբյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայության կողմից դպրոցի մասնաշենքերի տեխնիկական վիճակը գնահատվել է երրորդ աստիճանի անբավարար, հետևաբար շենքը ենթակա է ուժեղացման, մանրամասն ուսումնասիության, այդ թվում երկրաբանական: Ի դեպ, Սոնա Ղարիբյանը տեղեկացրել է, որ դպրոցի հիմնանորոգման նախագծային փաստաթղթերում վերը նշված փաստերի մասով որևէ միջոցառում նախատեսված չի եղել:
«Դպրոցի չորս մասնաշենքերում գրեթե ավարտվել են հարդարման աշխատանքները, որոնց ծավալը կազմում է 165 մլն դրամ: Եթե հաշվի առնենք, որ բացահայտված թերությունները համատարած են ու դեռևս պետք է իրականացվեն ամրացման միջոցառումներ, ապա այդ մասնաշենքերի վրա կատարված ծախսերը կդառնան անիմաստ և ոչ նպատակային»,- նշել է ՀՀ ֆիանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետը:
Սոնա Ղարիբյանը տեղեկացրել է, որ Մասիսի թիվ հինգ դպրոցում ևս ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հետ համատեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նմանատիպ խնդիրներ: Դպրոցի հիմնանորոգման նպատակով հատկացվել է 212,1 մլն դրամ: Տրված կատարողականի դիմաց արձանագրվել են 80 մլն դրամի խախտումներ, թերություններ և ոչ նպատակային անարդյունավետ ծախսեր:
Վարչապետ Սարգսյանին զեկուցվել է նաև, որ կատարված խախտումների վերաբերյալ նախագծողներից, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություններից որևէ ահազանգ կամ բացասական գնահատական երբևէ չի ստացվել:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է արձանագրված բոլոր նյութերն անհապաղ հանձնել դատախազությանը և գործերը հասցնել իրենց տրամաբանական ավարտին: «Տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողները, նախագծերի հեղինակները և խախտումներ թույլ տված բոլոր անձինք պետք է կրեն խիստ պատասխանատվություն: Պետությանը պատճառվել է առավել մեծ չափերի վնաս, այն էլ սուրբ օջախի՝ դպրոցի կառուցման պարագայում»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել է վերը նշված երկու գործերն էլ դարձնել հրապարակային, որպեսզի բոլոր շինարարական կազմակերպություններն իմանան, որ նման մոտեցումների դեպքում կրելու են խիստ պատիժներ: Կառավարության ղեկավարը պահանջել է պարբերաբար զեկուցել կատարվող աշխատանքների մասին:

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ