Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 հոկտեմբերի 2012

Նոյեմբերին տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով



Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:
Կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է. «Ուրախ եմ, որ մեր բարեկամ երկրի դեսպանությունն իր աշխատանքն է սկսում Երևանում: Մենք կօժանդակենք Ձեր գործունեությանը և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք լավ զգաք Ձեր դիվանագիտական առաքելության ընթացքում: Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ կապերն ամրապնդելու հարցում: Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը փոքր է, և մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի այդ հարաբերություններն ավելի բազմաբնույթ դարձնենք, ինչի համար մեծ ներուժ կա: Համոզված եմ, որ նոյեմբերին անցկացվելիք համատեղ գործարար համաժողովը կխթանի նոր կապերի հաստատումը»:
Պարոն Միկիսկան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ կանի հնարավորը` երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և գիտական հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են առևտրատնտեսական ոլորտում առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է այս տարի նոյեմբերին հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին առնչվող հարցեր: Տիգրան Սարգսյանը կարևորել է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ծավալված բանակցությունների մեկնարկը: Պետր Միկիսկան շեշտել է, որ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Չեխիան պատրաստ է աջակցել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:
Հումանիտար կապերի ամրապնդման առումով կողմերը ողջունել են Չեխիայի կառավարության կողմից հայաստանցի ուսանողների համար կրթաթոշակային ծրագրի իրականացումը և անհրաժեշտ համարել դրա շարունակականության ապահովումը:
Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չեխիայի ցուցաբերած հավասարակշռված քաղաքականության և Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը դատապարտելու համար:
 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ