Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 հոկտեմբերի 2012

Պետբյուջեով նախապատվությունը տրվելու է տարածքային համաչափ զարգացմանը. Տիգրան Սարգսյան





Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի բացմանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կառավարության հինգ գերակա ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն է: «Առաջիկա տարիներին պետական բյուջեի միջոցները բաշխելիս նախապատվությունը տրվելու է տարածքների համաչափ զարգացմանը, քանի որ դրանց անհամաչափ զարգացվածությունը մի կողմից խոչընդոտում է Երևանի զարգացմանը, որովհետև գերկենտրոնացվածությունը ծանրաբեռնվածություն է ստեղծում, մյուս կողմից նպաստում է, որպեսզի մարզերում բնակվող քաղաքացիներն իրենց տարբեր` կրթական, մասնագիտական և այլ պահանջները բավարարելու համար ստիպված լինեն մեկնել մայրաքաղաք, ինչը սխալ է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը մարզերն ու համայնքները համեմատության մեջ դիտարկելու նպատակով մշակել է մեթոդներ, որի շնորհիվ կառավարությունը կարողանում է ֆիքսել սոցիալապես խոցելի համայնքներն ու ֆինանսական օժանդակությունն առաջին հերթին ուղղել այդ համայնքներին:
Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ համայնքների զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն էլ ճանապարհաշինությունն է: «Նախընտրական այցերի ժամանակ հնարավորություն ունեցանք լսել համայնքների ղեկավարներին: Արձանագրեցինք, որ մեծամասնությունն առաջնային է համարում ճանապարհաշինությունը: Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք լրացուցիչ ֆինանսներ ներդնել` միջհամայնքային ճանապարհների բարեկարգման ուղղությամբ, քանի որ այն ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում մարդկանց գործունեության համար»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարևորել է նաև դպրոցաշինությունը: Վարչապետի տեղեկացմամբ` հանրապետության 1400 դպրոցներից 300-ը ներկայում կապիտալ վերանորոգման կարիք ունեն, իսկ պետությունը դեռևս կարողանում է տարեկան 59 դպրոցների վերականգնման ֆինանսներն ապահովել: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ Եվրամիության և Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ կազմակերպվելիք դոնորների համաժողովին ներկայացվելու է Հայաստանում բարեփոխումների և ենթակառուցվածքների զարգացման մեծ փաթեթ, այդ թվում դպրոցների վերականգման ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով: Վարչապետի հավաստմամբ` բազմաթիվ այլ ենթակառուցվածքային խնդիրներ`ջրամատակարարման, գազիֆիկացման և այլն, ևս լինելու են գործադիրի ուշադրության կենտրոնում:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության արդիականացման աշխատանքները: «Հանրապետության նախագահը երկու տարի առաջ խնդիր դրեց, որպեսզի պետությունը լուրջ օժանդակություն ցուցաբերի գյուղատնտեսությանը: Մենք մշակեցինք սերմնաբուծության ծրագիր, և դա արդեն իսկ տվել է իր դրական ազդեցությունը. ներմուծված էլիտար սերմերը հնարավորություն տվեցին էապես բարձրացնել սերմնարատադրությունը»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ պետությունը գյուղացիների համար սուբսիդավորում է պարարտանյութի և դիզվառելիքի սակագները: Նշելով, որ Վանաձորի քիմիական կոմբինատում աշխատանքներ են տարվում պարարտանյութի արտադրության զարգացման ուղղությամբ՝ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ կոմբինատը կկարողանա այնպիսի ծավալների պարարտանյութ արտադրել, որպեսզի 2013 թվականին ամբողջությամբ բավարարվի գյուղացիական բոլոր տնտեսությունների պահանջարկը:
«Գյուղատնտեսության արդիականցումը ենթադրում է ժամանակակից արտադրողականություն, նոր տեխնիկայի և մեթոդների կիրառում: Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ հանրապետության 50 համայնքներում սկսել ենք կոոպերատիվների ձևավորման աշխատանքները, որի շրջանակում պետությունը նոր գյուղտեխնիկա է տրամադրում վերջիններիս: Հայտ ենք ներկայացրել Համաշխարհային բանկին, որպեսզի այս ծրագրին մասնակից համայնքների թիվը հաջորդ տարի կրկնապատկվի»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ 2013 թվականի պետական բյուջեով գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք արտոնյալ վարկերի նպատակով ուղղվելու է 7,5 մլրդ դրամ, իսկ վարկային տոկոսները կսուբսիդավորվեն պետության կողմից:
Հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում անցկացվող Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման ոլորտի արդի հիմնախնդիրներն ու գյուղական համայնքների կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցում են պետական կառավարման մարմինների, համայնքների, տեղական ինքնակառավարման համակարգի հետ աշխատող տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
Յուրաքանչյուր մարզ համաժողովին մասնակցում է մարզպետի գլխավորությամբ առանձին պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված կլինեն տասը համայնքապետեր:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ