Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 հոկտեմբերի 2012

Վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումները վերացնելու նպատակով անհապաղ իրականացնել հստակ միջոցառումներ




Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա կոռուպցիոն դրսևորումները: «Մեր այսօրվա խորհրդակցության հրատապությունը պայմանավորված է հաշմանդամության ոլորտում տիրող իրավիճակով: ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայությունը բոլոր մարզերում ուսումնասիրություն է իրականացրել, թե ինչպես են այսօր Հայաստանում ստանում հաշմանդամության այս կամ այն աստիճանը: Մենք հանդիպել ենք զարհուրելի դեպքերի և փաստերի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը զեկուցել է, որ բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ, ընդ որում՝ ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ:
ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետի խոսքով՝ հաշմանդամության հիմնականում 3-րդ խումբ հնարավոր է ձեռք բերել մեկ ամսվա թոշակի չափով վճարում կատարելու միջոցով: Այս դեպքերում «գործարքն» իրականացվում է անձնագրի կամ աշխատանքային գրքույկի միջոցով գումարի փոխանցման ճանապարհով: «Հաշմանդամության կարգ չստացած դիմումատուների հարցումների արդյունքում պարզվեց, որ մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել «պահանջվող գումարները» չվճարելու պատճառով: Ընդ որում, քաղաքացիները նշում են, որ ԲՍՓՀ անդամներից մեկը սովորաբար անուղղակի կերպով մատնանշում է «ապօրինի գումարով» հաշմանդամության ստացման հնարավոր ուղին»,- ասել է Սարգիս Գրիգորյանը:
«Հարգելի գործընկերներ, դուք տեսնում եք, որ մենք լայնածավալ աշխատանքներ ենք սկսել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Ընդ որում բազմիցս հայտարարել ենք, որ մեր ուշադրության կենտրոնում առաջին հերթին գտնվում են այն ոլորտները, որտեղ պետությունը ծառայություններ է մատուցում հազարավոր քաղաքացիների: Քաղաքացիները մեր և ձեր մասին պատկերացում են կազմում չինովնիկի հետ տեղերում շփվելով:
Այժմ վերահսկողական ծառայությունն ինձ զեկուցում է, որ հաշմանդամության խումբ ստանալու ոլորտում կաշառակերությունը համատարած է: Համակարգում կան բացառություններ, պարկեշտ աշխատողներ, մի քանի մարզերում մենք հանդիպել ենք այդպիսի դեպքերի, բայց դա օրինչափություն չէ:
Տարեկան 65-70 հազար քաղաքացի առնչվում է այս կոռուպցիոն ռիսկերի հետ: Բժշկական հիմնարկին 15000-20000 դրամ են տալիս, որպեսզի տեղեկանք ստանան, հանձնաժողովում ևս նույնքան են վճարում, եթե դա չանեն, ապա մարդու հաշմանդամության խումբը չեն վերանայելու: Այդ 65 հազար մարդը մեր մասին, կոնկրետ ձեր նախարարության մասին ի՞նչ պատկերացում են կազմելու, չե՞ն ասելու, որ բոլորն էլ գիտեն, ուղղակի լռում են:
Բոլորդ փորձառու մասնագետներ եք, ինչո՞ւ չեք ահազանգում, չէ՞ որ կառավարությունն այս խնդիրը դրել է: Դա ինձ ուղղակի զայրացնում է, և սա հանդուժել չի կարելի: Առաջին հերթին անհրաժեշտ են կադրային փոփոխություններ: Ես պահանջում եմ ձեզնից, պարոն նախարար, անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ: Ծառայության ղեկավարը, ով տարիներ շարունակ առնչվում է այս ռիսկերին ու մեկ անգամ չի ահազանգել, անհապաղ պետք է հեռացվի աշխատանքից: Ազատվեք այդ մարդկանցից, որպեսզի մեզ հավատան: Բազմաթիվ ազնիվ և պարկեշտ մարդիկ կան, ովքեր ցանկանում են աշխատել: Հենց այսօր ես Ձեզնից կադրային փոփոխություններ եմ սպասում»
,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` ծանոթանալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության նյութերին և բոլոր այն կետերում, որտեղ կան կաշառակերության դեպքեր, իրականացնել կադրային փոփոխություններ:
Արտեմ Ասատրյանն ի գիտություն է ընդունել վարչապետի հանձնարարականը և նշել, որ բացահայտված դեպքերի առնչությամբ կիրականացվի ծառայողական քննություն, իսկ նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին:


***
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել /Միշա/ Վանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանի ամբողջական զեկույցը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործառույթների իրականացման վերաբերյալ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (ԲՍՓ) կազմված է 2 կառուցվածքային ստորաբաժանումներից և թվով 25 տարածքային մարմիններից՝ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներից (ԲՍՓՀ): Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 02.03.2006թ. № 276-Ն որոշմամբ:
Հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 183581 գործ (առ 17.08.2012 թ. դրությամբ):
Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են ընթացակարգային, կազմակերպչական և գործավարական բնույթի թերություններ և կոռուպցիոն ռիսկեր:

Կոռուպցիոն ռիսկեր

1. Ըստ ստացված տեղեկությունների բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ, ընդ որում՝ ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ (վերջիններս սակայն՝ մասսայական բնույթ չեն կրում):
2. Հաշմանդամության հիմնականում 3-րդ խումբ հնարավոր է ձեռք բերել 1 ամսվա թոշակի չափով վճարում կատարելու միջոցով:
Այս դեպքերում «գործարքն» իրականացվում է անձնագրի կամ աշխատանքային գրքույկի միջոցով գումարի փոխանցման ճանապարհով: Ըստ կատարված հարցումների՝ դիմումատու-թոշակառու մի շարք քաղաքացիներ տարիներ շարունակ հերթական փորձաքննության ժամանակ վերը նշված ձևով հանձնաժողովին են փոխանցել իրենց ամսական թոշակի չափին համապատասխանող գումար և ստացել հաշմանդամության խումբ, իսկ որոշ դեպքերում էլ՝ թոշակից պակաս գումար փոխանցելու պատճառով, հաշմանդամ լինելով հանդերձ, զրկվել են հաշմանդամության խմբից: Հաշմանդամության կարգ չստացած դիմումատուների հարցումների արդյունքում պարզվեց, որ մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել «պահանջվող գումարները» չվճարելու պատճառով: Ընդ որում, քաղաքացիները նշում են, որ ԲՍՓՀ անդամներից մեկը սովորաբար անուղղակի կերպով մատնանշում է«ապօրինի գումարով» հաշմանդամության ստացման հնարավոր ուղին:
Նշվածից հետևում է, որ կոռուպցիոն ռիսկերը հիմնականում դրսևորվել են ԲՍՓՀ-ներում, ինչը մեր կարծիքով պայմանավորված է այն հանգամանքով, որ 2006թ. մարտից անփոփոխ գործող ՀՀ կառավարության 276-Ն որոշմամբ (գլուխ 3, կետ 10) ԲՍՓՀ-ներն օժտված են անկախ փորձաքննության իրականացման հնարավորությամբ, որի անցկացումը սակայն թափանցիկ չի կարելի համարել՝ վերահսկողական մեխանիզմների ոչ բավարար լինելու պատճառով, որի հետևանքով էլ տարածքային ԲՍՓՀ-ներում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը մեծ է: Կարծում ենք, որ այս հարցում կա հաշմանդամության խմբերի դասակարգման չափորոշիչների հստակեցման անհրաժեշտություն:

Իրավական ակտերի պահանջների խախտումներ

1. ՀՀ կառավարության 02.03.2012թ. Բժշկասոցիալական փորձաքննության կարգը հաստատելու մասին № 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետով մասնավորապես սահմանված է, որ ԲՍՓՀ-ն մասնագիտական հարցերում կողմնորոշվելիս դժվարանալու դեպքում փորձաքննական խորհրդատվություն ստանալու նպատակով համապատասխան վարչական վարույթի գործն ուղարկվում է ԲՍՓ գործակալություն, այդ մասին տեղյակ պահելով փորձաքննվողին կամ նրա օրինական ներկայացուցչին: Սակայն ըստ այս գործառույթի փաստացի սխեմայի՝ ԲՍՓՀ-ների դրդմամբ և պահանջով գործակալություն են ուղարկվում նաև փորձաքննվող անձինք և եթե փորձաքննվողն անձամբ չի ներկայանում գործակալություն՝ խորհրդատվական փորձաքննության, ապա ԲՍՓՀ-ին խորհրդատվություն չի տրամադրվում, ինչը ՀՀ կառավարության կողմից սահմանված վերոհիշյալ կարգի ակնհայտ և կոպիտ խախտում է:
Նույն փորձաքննական ախտորոշմամբ և կենսագործունեության նմանատիպ սահմանափակմամբ տարբեր հիվանդների համար կայացվում են հաշմանդամության խմբերի տրման տարբեր որոշումներ: Ըստ գործակալության ԲՍՓ բաժնի կողմից տրված բացատրության՝ որոշման համար հիմք է հանդիսանում տվյալ հիվանդի մասնագիտությունը և ըստ այդ մասնագիտության կամ հիվանդության հետևանքով այլ մասնագիտությամբ աշխատելու փաստը: Նշվածից հետևում է, որ հաշմանդամության կարգի որոշման և տրամադրման համար հիմնական գործոնը հենց կենսագործունեության սահմանափակման աստիճանի գնահատումն է: Ինչ է իրենից ներկայացնում այս գործառույթը՝ սենյակային պայմաններում հանձնաժողովականները նայելով նույնատիպ հիվանդության առկայությամբ դիմումատուներին՝ նրանց հասակին, գիրությանը, շարժ ու ձևին, հագ ու կապին, խոսելու տոնին կամ ընդհանրապես՝ տեսքին, որոշում են անձի կենսագորուծունեության, կամ որ նույնն է աշխատելու հնարավոր ունակության չափը և դրանով պայմանավորված՝ որոշում են հաշմանդամության խմբի կամ ընդհանրապես հաշմանդամության տրամադրման հարցը: Խնդիրն այս դեպքում այն է, որ հանձնաժողովականներին նման ձևով որոշում կայացնելու հնարավորությունը տրված է օրենսդրական նորմով՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով: Կարծում ենք, որ նման օրենսդրական կարգավորմամբ կոռուպցիոն ռիսկերը կհասցվեն նվազագույնի: Ի վերջո, հաշմանդամության խնդիրը հասարակության որոշակի հատվածի համար ունի կարևոր սոցիալական նշանակություն՝ այն բացի դրամական վճարումներից տալիս է բժշկական օգնության և սպասարկման արտոնություններ, անվճար սանատորա-կուրորտային հանգստի հնարավորություն, անվճար դեղորայքի ստացման և անվճար երթևեկման իրավունք և այլն, ինչն էլ պայմանավորում է այս գործառույթում ձևավորված կոռուպցիոն բարձր ռիսկերը:

Եզրակացություն և առաջարկություններ

Ընդհանրացնելով ուսումնասիրության արդյունքները` կարելի է եզրակացնել, որ բժշկասոցիալական փորձաքննության և հաշմանդամության տրամադրման գործառույթներում առկա են բարձր կոռուպցիոն ռիսկեր, որոնք պայմանավորված են ինչպես օրենսդրական, այնպես էլ կազմակերպչական բնույթի բացթողումներով:
Գործառույթների իրականացման ընթացակարգերի հստակեցման և համակարգման, ինչպես նաև ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար առաջարկում ենք՝
1. ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել և ներդնել հաշմանդամության խմբերի դասակարգման չափորոշիչների միասնական մեթոդաբանություն՝ ստուգաթերթիկների կիրառման ձևով:
2. Տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները ձևավորել որոշակի ժամկետով՝ սահմանափակելով հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի հանձնաժողովում անընդմեջ աշխատելու իրավունքը:
3. Տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կազմը ձևավորել ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համատեղ մասնակցությամբ:

 

Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ