Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 հոկտեմբերի 2012

Կայացել է հայագիտության հարցերով խորհրդի նիստ




Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել հայագիտության հարցերով խորհրդի հերթական նիստը։
Համաձայն հաստատված օրակարգի` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2010-2025 թթ. ռազմավարության» իրականացման ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի մասին: Նշենք, որ 2012 թ. հունվարի 12-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել հայագիտության զարգացման հայեցակարգին, ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին։ Փաստաթղթերի հիմնական նպատակն է պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը վերածել հայության ազգային և մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոնի։
Հաջորդիվ ԳԱԱ իսկական անդամ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրել է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ստեղծման հարցը: Նա խոսել է հիմնադրամի գործունեության նպատակների և ուղղությունների մասին` նշելով, որ այն ուղղված է լինելու հայագիտության զարգացմանը նպաստող ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք հաստատել ենք գիտության զարգացման առաջնայնությունները, և հայագիտությունն այդ շարքում առաջնահերթ ֆինանսավորում է ստանում, այդ թվում նաև ակադեմիական համակարգում` ասպիրանտուրայի, գիտական աշխատանքների, հետազոտությունների և ինստիտուտների գործունեության համար: Փորձում ենք հայագիտության զարգացման համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել»: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց տեսակետն են ներկայացրել քննարկվող հարցի վերաբերյալ:
Նիստում արծարծվել են կանոնադրական հարցեր ևս:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ