Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 30 սեպտեմբերի 2012

Դժվար է գտնել մեկ այլ բարեգործական ընկերություն, որը կկարողանա համեմատվել ՀՕՄ-ի հետ. Տիգրան Սարգսյան




Վարչապետ Տիգրան Սարգսյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայ օգնության միության (ՀՕՄ) «Ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագրի 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ծրագրի 20-ամյա գործունեության կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր օրերում դժվար է գտնել մեկ այլ բարեգործական ընկերություն, միություն, որը կկարողանա համեմատվել Հայ օգնության միության հետ: ՀՕՄ-ի գործունեությունը հատվածական չի եղել, այն եղել է նվիրական հայ ժողովրդի կարևոր կառույցներից մեկը: ՀՕՄ-ն իր ամբողջ գործունեության ընթացքում եղել է այնտեղ, որտեղ հայն ունեցել է օգնության կարիք ու հենց դրանով էլ այս միությունը վայելում է մեր ժողովրդի հարգանքն ու սերը»: Վարչապետի խոսքով՝ ՀՕՄ-ը երբևէ չի զբաղվել ինքնագովազդով, ժամեր շարունակ չի ձանձրացրել մեզ անիմաստ հեռուստատեսային հաղորդումներով, որոնց նպատակն է ինքնագովազդը:
Կառավարության անունից հնչեցնելով այս բարձր գնահատականները՝ գործադիրի ղեկավարը կարևորել է ՀՕՄ-ի գործունեությունը, որովհետև այն ունի ազգապահպան բովանդակություն, և մեր ժողովրդի կենսագրությունը լցնում է մեծ էությամբ ու հայի տիպարին բնորոշ հատկանիշներ բացահայտում: «Մենք պարտավոր ենք հոգածությամբ լցվել մեր հայրենակիցների նկատմամբ, կիսել նրանց ցավը: Ես կարևորում եմ այս 20-ամյա գործունեությունը, որը նվիրված է հենց ծնողազուրկ երեխաներին օժանդակելու սուրբ առաքելությանը: Մի քանի հազար երեխաներ յուրաքանչյուր օր զգում են ՀՕՄ-ի հոգածությունը և համոզված եմ, որ նրանք լավ մարդիկ են դառնալու ու իրենք էլ իրենց հետագա կյանքում փորձելու են օգնության հասնել նրանց, ովքեր ունեն օգնության կարիք»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ միջոցառմանը ներկա են եղել սիրիահայ երեխաներ, ովքեր այսօր առավել քան հայ ժողովրդի որևէ այլ հատված, ունեն օժանդակության, սիրո և հատուկ վերաբերմունքի կարիք: Վարչապետն ընդգծել է, որ սիրիահայության խնդիրները գտնվում են հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում: «Մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել, որպեսզի թեթևացնենք այն դժվարությունները, որոնք այսօր ունեն մեր հայրենակիցները: Ուրախ եմ, որ այս հարցում էլ համագործակցում ենք ՀՕՄ-ի հետ: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել իրականացնելու համատեղ ծրագրեր, որպեսզի սիրիահայերն զգան, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ողջ հայ ժողովուրդն է այսօր կիսում իրենց խնդիրները: Մենք պարտավոր ենք ազգովի համախմբվել, որպեսզի կարողանանք թեթևացնել այն ողջ ծանությունը, որն այսօր իրենց ուսերին կրում են մեր հայրենակիցները»,- նշել է կառավարության ղեկավարը:
ՀՕՄ-ի «Ծնողազուրկ երեխաների խնամակալություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին: 20 տարի շարունակ 7428 երեխա՝ 1261 երկկողմանի ծնողազուրկ և 6152 զոհված ազատամարտիկների երեխաներ, աջակցություն են ստացել 4900 անհատ հովանավորներից: 20 տարիների ընթացքում ՀՕՄ-ի աշխարհասփյուռ միավորների ջանքերով այս ծրագրի շրջանակում Հայաստան է փոխանցվել ավելի քան 5 մլն դոլար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ