Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 20 մայիսի 2000

Այսօր «Ակումբ-65» նախկին քաղբանտարկյալներ հասարակական կազմակերպության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Շնորհավորելով նորանշանակ վարչապետին, նրանք միաժամանակ իրենց մտահոգությունն են արտահայտել երկրում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական ծանր վիճակի վերաբերյալ և հույս հայտնել, որ վարչապետի հարցում նախագահի ընտրությունը բխում էր այդ խնդիրները լուծելու մտահոգությունից: Ակումբականները նաև հույս են հայտնել, որ նոր կառավարության ծրագիրը միտված կլինի երկրում կայունության հաստատմանը, տնտեսության հոզարցմանն ու մեր պետականության ամրապնդմանը, կբարձրանա ժողովրդի կենսամակարդակը, որից ի վերջո կշահի Հայաստանի քաղաքացին:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով իր գաղափարակից ու զինակից ընկերներին՝ աջակցության համար, նշել է, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել միմիայն միասնական ջանքերով: Չբացառելով անհատի դերը և չխուսափելով իր վերցրած պատասխանատվության մեծ բեռից, վարչապետն ընդգծել է , որ համազգային դարձած այդ խնդիրները մեկ անհատ կամ մեկ քաղաքական ուժ ի զորու չէ միայնակ լուծել: Անհրաժեշտ է ուժերի համատեղում հանուն ընդհանուր նպատակի՝ կայուն և հզոր Հայաստանի:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ