Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 մայիսի 2000

Մեծարգո Սոս Սարգսյան

 

Թատրոնում և կինոյում ավելի քան կեսդարյա Ձեր ստեղծագործական գործունեության ընթացքում՝ Դուք մարմնավորել եք բազմաթիվ կերպարներ, որոնք սիրվել և ընդունվել են ժողովրդի կողմից՝ դերասանական Ձեր բարձր վարպետության և ազգային ոգու խորքային ընկալման շնորհիվ:

Մեր ժողովրդի և պետության համար ծանրագույն ժամանակներում Դուք չլքեցիք ոչ միայն հայրենիքը, այլև Ձեր հարազատ տունը՝ թատրոնի բեմը, ստանձնեցիք Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ղեկավարությունը և նվիրվեցիք դերասանական նոր սերնդի դաստիարակության ազգաշահ գործին:

Այս ամենով Դուք, անկասկած, արժանացել եք արդի հայ բեմի նահապետը կոչվելու պատվին:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 70-ամյակի առթիվ, ցանկանում քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և ստեղծագործական նորանոր սխրանքներ՝ ի փառս հայ թատրոնի, հայ ժողովրդի և հայոց պետականության:

 

Անդրանիկ Մարգարյան

ՀՀ վարչապետ

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ