Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 սեպտեմբերի 2012


Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։

 

***

Արա Գյուրջյան

Ծննդյան տարեթիվ
1949 թ. հունվարի 5
 

Կրթություն
1955-1966 Երևանի Տ. Շևչենկոյի անվան N 42 միջնակարգ դպրոց, ոսկե մեդալ
1966-1971 Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ, Կ.Մարքսի անվան կրթաթոշակ (հանրապետության տեխնիկական բուհերի լավագույն ուսանողին)
1970-1971 Լենինգրադի պետական համալսարան, հոգեբանության ֆակուլտետ
1972-1976 ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի և մաթեմատիկայի կենտ-րոնական ինստիտուտ, Մոսկվա
1973-1976 Մոսկվայի պետական համալսարան, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
1978 ԽՍՀՄ Պետպլանի ինֆորմատիկայի բարձրագույն դասընթացներ, Մոսկվա
1979 ԽՍՀՄ Պետպլանի կառավարման բարձրագույն դասընթացներ, Մոսկվա
1996-1997 Հարվարդի համալսարան, Ջ.Ֆ.Քենեդու անվան կառավարման ֆակուլտետ, ունկնդիր (ԱՄՆ)
 

Աշխատանքային գործունեություն
1968-1972 Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ավագ վարպետ, լաբորանտ, ավագ լաբորանտ
1972-1976 ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի էկոնոմիկայի և մաթեմատիկայի կենտ-րոնական ինստիտուտ, ասպիրանտ
1976-1982 ՀԽՍՀ Պետպլանի հաշվողական կենտրոն, խմբի ղեկավար, սեկտորի վարիչ, բաժնի վարիչ, բաժանմունքի վարիչ
1982-1989 ՀԿԿ ԿԿ, տնտեսագիտական բաժնի հրահանգիչ (Պետպլանի, Կենտրոնական վիճակագրական վարչության համակարգող), կուսակցական - կազմակերպչական աշխատանքի բաժնի տեսուչ (Երևանի քաղաքային կուսակցական կազմակերպության համակարգող)
1989-1990 Հայաստանի ԽՍՀ Պետպլանի հաշվողական կենտրոն, տնօրեն
1990-1995 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի Հայկական ԳՀԻ, տնօրեն
1995-1996 Էներգետիկայի էկոլոգիական խնդիրների ԳՀԻ, փոխտնօրեն գիտական գծով
1996-2000 Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա, փոխնախագահ, գլխավոր գիտա-կան քարտուղար
2000-2001 ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համա-կարգող նախարարություն, փոխնախարար
2001-2012 ՀՀ Նախագահի աշխատակազմ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ


Գիտական աշխատություններ

Ավելի քան 200 գիտական աշխատություններ, հրատարակություններ, այդ թվում 11 մենագրություն
Գիտության և տեխնիկայի բնագավառում (էկոնոմիկա) ԽՍՀՄ կոմերիտմիության Լենինյան մրցանակի դափնեկիր (1979թ.),
Շուրջ 50 գիտահետազոտական թեմաների ղեկավար և մասնակից, այդ թվում 6 միջազգային, պատրաստել է 7 գիտության թեկնածու,
«Փառապանծ աշխատանքի համար» մեդալ (1972թ.), «Անանիա Շիրակացի» մեդալ (17.10.08թ.), Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի Հոբելյանական մեդալ «XV лет МИА» (30.11.06թ.), ՌԴ բարձրագույն ճարտարագիտական խորհրդի կրծքանշան «Инженерная доблесть» (14.11.08թ.), Միջազգային Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ (2000թ.), Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ (1998թ.), ԽՍՀՄ սպորտի վարպետության թեկնածու (լող, 1964թ.), ԽՍՀՄ սպորտի վարպետ (վազք, 1973թ.), ԽՍՀՄ սպորտի վարպետ (սամբո, 1975թ.)
 

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
 

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, երկու դուստր

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ