Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 սեպտեմբերի 2012

Տիգրան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ինդոնեզիայի դեսպանի հետ




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Նինինգ Ռոչադիաթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջև հարաբերությունները որոշակի զարգացում են ապրել և այդ ուղղությամբ արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մենք կարևորում ենք Ինդոնեզիայի հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացումը ու այդ ուղղությամբ պատրաստ ենք ներդնել լրացուցիչ ջանքեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նինինգ Ռոչադիաթին շնորհակալություն է հայտնել վարչապետին իր գործունեության ընթացքում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված համակողմանի աջակցության համար և Տիգրան Սարգսյանին հրավիրել Ինդոնեզիա: Երկկողմ կապերի խորացման և ամրապնդման, տնտեսական ծրագրերի իրականացման գործում զրուցակիցները կարևորել են Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանատան բացումը, ինչպես նաև երկկողմ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ստեղծումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ինդոնեզական կապերի զարգացմանը՝ մշակույթի, կրթության և գիտության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և մաղթել նրան հաջողություններ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ