Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 մայիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Նարեկ Ծայրագույն վարդապետ Ալեմեջյանին: Վերջինս վարչապետին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի շնորհավորական ուղերձը, որում Նորին Սուրբ Օծությունը հույս է հայտնում, որ հայրենիքի համար այս դժվարին պահին, երբ Հայաստանի ողջ ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի հայրենի պետությունից, սպասում է Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ներդաշնակ և փոխադարձ համագործակցությանը, քանզի այդպիսի գործունեությունն է միայն հայրենաշեն:

ՈՒղերձում Արամ Ա-ն համոզմունք է հայտնում, որ նորանշանակ վարչապետը կգործի ազգի ու հայրենիքի գերագույն շահերի համար, քանզի «հայրենասեր մարդ է, ազգանավեր և վեհանձն հայ»:

Արամ Ա-ն միաժամանակ հավաստել է նաև, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը այսուհետ ևս պատրաստակամ կլինի աջակցել Հայաստանի Հանրապետության բարգավաճմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին:

Կարևորելով պետություն- եկեղեցի, ինչպես նաև Անթիլյաս-Էջմիածին համագործակցության խնդիրները՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Նարեկ Ծայրագույն վարդապետ Ալեմեջյանին հույս հայտնեց, որ այսուհետ ևս այդ համագործակցությունը կծառայի ի նպաստ հայ ժողովրդի:

 

Ապրիլ 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ