Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 սեպտեմբերի 2012

Վարչապետը ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները, ԵՄ-ի հետ համագործակցության ընթացքը և տարածարջանային այլ հարցեր





Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին, Եվրամիության հետ համագործակցությանը և տարածաշրջանային այլ խնդիրների:
Ողջունելով դեսպաններին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ուղղված են մի շարք խնդիրների լուծմանը, որոնց թվում բիզնես միջավայրի բարելավմանը: Տեսնում ենք, որ վերջին տարիների մեր բարեփոխումները փուլ առ փուլ տալիս են իրենց դրական արդյունքները, մասնավորապես, դրա մասին են վկայում Համաշախարհային բանկի Doing business-ի զեկույցները, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը քայլ առ քայլ բարելավում է իր բիզնես միջավայրը: Այդ մասին են վկայում նաև Մրցունակության համաշխարհային զեկույցները, որտեղ ևս մեր երկիրն արձանագրել է դիրքերի բարելավում: Չնայած այդ ամենին՝ այս ուղղությամբ դեռևս ունենք լուրջ անելիքներ»:
Կառավարության ղեկավարը նշել է, որ բարեփոխումների իրականացման ճանապարհին Հայաստանի համար էական նշանակություն ունի Եվրամիության օժանադակությունը: «Այսօր մենք ԵՄ-ի հետ արդյունավետ կերպով իրականացնում ենք Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները և մեր բարեփոխումների վերաբերյալ ստացել ենք մեր եվրոպացի գործընկերների դրական գնահատականները: ԵՄ-ի հետ մեկնարկել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ պաշտոնական բանակցությունները: Մենք մտադիր ենք այդ ուղղությամբ բանակցային գործընթացն ամբողջությամբ ավարտել 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և պատրաստ լինել ստորագրելու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որը մեզ համար ունի էական նշանակություն»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի այս ռազմավարությունը և բարեփոխումները հնարավորություն կտան էապես բարձրացնել մեր երկրում կյանքի որակը: «Մեր թիվ մեկ քաղաքական և տնտեսական խնդիրը միջին խավի ձևավորումն է: Ցավոք, դեռևս մեծ է մեր հասարակության բևեռվածությունը և դեռևս մեզ չի հաջողվել լուծել աղքատության խնդիրը: Ճգնաժամն էլ իր հերթին առաջինը հարված է հասցնում անապահով խավերին և մենք ստիպված ենք պետական բյուջեից ավելացնել նրանց սոցիալական հատկացումները: Այսինքն, աղքատության հաղթահարումը մեզ համար ունի էական նշանակություն: Մենք այդ ռազմավարությունն իրականացնում ենք նաև աջակցություն ցուցաբերելով Փոքր և միջին բիզնեսին՝ միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությամբ: Այդ նպատակով վարչապետի գլխավորությամբ, Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ձևավորել ենք Ազգային խորհուրդ, որտեղ էլ քննարկում ենք և փորձում գտնել առկա խնդիրների լուծումները»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Նշելով Հայաստանում ազատ մրցակցության ապահովման հարցում խնդիրների առկայությունը՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այդ հարցում ԵՄ-ի հետ համագործակցությամբ կատարվում են արմատական քայլեր: «Մեր խնդիրն է տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, թափանցիկ դարձնել պետական գործիչների գործունեությունը, հասարակությանը հասանելի դարձնել վերջիններիս եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը: Այդպիսի արմատական փոփոխություններ տարբեր իրավական նորմերի ընդունմամբ և այլ գործողություններով մենք արդեն իսկ կատարել ենք, և կարծում եմ, դրանք մեր բարեփոխումների նոր սկիզբն են»,- ընդգծել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը ԵՄ-ին ներկայացրել է 31 ուղղություններով բարեփոխումների նոր օրակարգը, որոնք վերաբերում են դատական մարմինների, մարդու իրավունքների բնագավառներին, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը և այլն:
Անդրադառնալով ԵԱՀԿ-ում Թուրքիայի դեսպանի դիտարկմանը, ըստ որի՝ Հայաստանը և Թուրքիան պետք է առաջ շարժվեն նայելով ապագային, վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք ձեզ առաջարկում ենք անհապաղ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները: Հույս ունեմ, որ Դուք Ձեր այդ մոտեցումը կկարողանաք տարածել Թուրքիայում, որպեսզի թուրք ժողովուրդը կիսի Ձեր տեսակետն առ այն, որ կարելի է հենց այսօր էլ, նայելով դեպի ապագան, Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Պարզապես պետք է դրսևորել քաղաքական կամք: Մենք այդ քաղաքական կամքը դրսևորել ենք և ներկայումս էլ Ձեզ հաստատում ենք, որ պատրաստ ենք հենց այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեր հարևանի հետ: 21-րդ դարում դիվանագիտական հարաբերություններ չունենալը մեզ տեղափոխում է մի քանի դար հետ: Եկեք դուք էլ դրսևորեք այդ բարի քաղաքական կամքը և առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատեք Հայաստանի հետ: Մենք մեր քայլը կատարել ենք, գնդակը գտնվում է ձեր դաշտում: Մեզ համար կարևոր է, որ մեր այս տեսակետը կիսում են և Եվրամիությունը, և ԱՄՆ-ը, և Ռուսաստանը:
Դուք պետք է ձեր հասարակությանը կարողանաք համոզել, որ չի կարելի միջպետական հարաբերությունները պայմանավորել ձեր բարեկամական Ադրբեջանի հետ և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: Եթե մենք հավատարիմ ենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, իսկ մենք իրոք դրա կողմնակիցն ենք, ապա ձեր հասարակություններին պետք է նախապատրաստեք այդ տեսլականին»
,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, Հայաստանում «Կանոնակարգիչ գիլյոտին»-ի ներդրմանն ուղղված աշխատանքներին և այլ հարցերի:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ