Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 13 մայիսի 2000

Այսօր տեղի ունեցավ կառավարության նիստ, որի ընթացքում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց նորանշանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին:

Իր խոսքում նախագահն ի մասնավորի ասաց. «Վարչապետը նշանակված է, այս վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում հանրապետությունում քննարկված թեման համարում եմ սպառված: Եվ հիմա շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք տնտեսական խնդիրների լուծմանը, վարենք ակտիվ, նույնիսկ՝ ագրեսիվ տնտեսական քաղաքականություն:

Քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ ես առաջարկում էի վարչապետի թեկնածուի երկու տարբերակ: Մեկը, որ վարչապետը լինի մեծամասնության թեկնածու՝ բայց իր առաջնորդով: Տվյալ դեպքում խոսքը գնում է Հանրապետական կուսակցության ղեկավարի թեկնածության մասին, քանի որ մեկ տարի առաջ ընտրության արդյունքում ձ—ավորված էր ստատուս-քվո — անհրաժեշտ էր այդ ստատուս-քվոն պահպանել: Կար նա— մեկ այլ կար—որ խնդիր՝ ներքաղաքական կայունությունը պահպանելը, ինչը կնշանակեր, որ բոլորի առջ— կուսակցությունը պատասխանատվություն է ստանձնում կառավարության աշխատանքի համար, — կառավարությունը հնարավորություն է ունենում աշխատել ԱԺ-ի հետ: Երկրորդ տարբերակը հետ—յալն էր, եթե կուսակցությունը այդ պատասխանատվությունից խուսափի, չցանկանա ստանձնել այն, ապա կգործի տեխնոկրատ վարչապետի տարբերակը, որից հետո ես՝ որպես նախագահ, պետք է փորձեի ԱԺ-ում տարբեր կուսակցությունների հետ ձ—ավորել այն մեծամասնությունը, որը կապահովեր արդյունավետ աշխատանք: Մեկ շաբաթ առաջ կուսակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպման ժամանակ այս 2 մոտեցումներն էին առաջարկվել: ՀՀԿ-ն պատասխանատվություն ստանձնելու որոշում կայացրեց: Այդ պատասխանատվությունը, ըստ էության, ստանձնել ենք միասին՝ — ՀՀ նախագահը, — տվյալ դեպքում կուսակցությունը: Բայց թեկնածուի վերաբերյալ դաշինքի մյուս թ—ի մոտեցումներն այլ էին, նրանք պատրաստ են աջակցել — կառուցողական մասնակցություն ունենալ, բայց պատասխանատվությունը կիսելու հարցում պատրաստակամ չեն:: Կարծում եմ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նոր նշանակված վարչապետը պետք է ԱԺ-ի խմբակցությունների հետ շատ ակտիվ աշխատի: Ես էլ եմ պատրաստ մասնակցել այդ աշխատանքին, որ ԱԺ-ում ձ—ավորվի մեծամասնություն, միգուցե դա կլինի կոալիցիոն սկզբունքներով մեծամասնություն, բայց այնպիսին, որը կապահովվի կառավարության լիարժեք աշխատանքը ԱԺ-ի հետ: Շատ է խոսվում ուժեղ կառավարության — ուժեղ վարչապետի մասին: Շատ դեպքում դրա տակ հասկացվում են խարիզմատիկ ընդունակություններ կամ տնտեսագիտական գիտելիքներ, բայց կարծում եմ ամենաուժեղն այն կառավարությունն է, որն ի վիճակի է աշխատել ԱԺ-ի հետ: Կարելի է ունենալ շատ խոր, շատ լայն տնտեսական գիտելիքներ, բայց դրանք ԱԺ-ում հավանություն չստանան, մնան ուղղակի թղթի վրա, լինեն զուտ պետքական գիտելիքներ, որոնք հետո չեն վերածվելու գործնական քայլերի: Վարչապետի առաջին խնդիրը ԱԺ-ի հետ սերտ համագործակցություն ունենալն է: Վարչապետի պաշտոնը զուտ տնտեսական չէ, այլ քաղաքական պաշտոն է: Անդրանիկ Մարգարյանն ունի քաղաքական փորձ, համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում ձեռք կբերի նա— այդ պաշտոնում աշխատելու համապատասխան փորձ:

Մեկ շաբաթ առաջ ձեզ հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք, որ բոլորդ շարունակելու եք ձեր աշխատանքը, մինչ— նոր կառավարության ձ—ավորումը: Կառավարության անդամների զգալի մասը կշարունակի իր աշխատանքը, քանզի 2-3 ամիսը մեկ նախարար փոխելը սխալ է, բայց — նորանշանակ վարչապետն ու նախագահը պետք է բանակցությունների արդյունքում ձ—ավորեն այնպիսի կառավարություն, որը ԱԺ-ի հետ արդյունավետ կաշխատի: Շատ բան կախված է նա— կուսակցությունների դիրքորոշումներից՝ ՀՀկ-ի հետ պատասխանատվությունը կիսելու կառավարության աշխատանքների համար պատասխանատու լինելու որոշման մասին է խոսքը: Ես ամբողջությամբ աջակցելու եմ վարչապետին, նոր նշանակված կառավարությանը, դիտորդի կարգավիճակ չեմ ստանձնելու, որովհետ— որոշ սկզբունքների մասին մենք պայմանավորվել ենք Անդրանիկ Մարգարյանի հետ: Համոզված եմ, որ միայն համատեղ նպատակաուղղված աշխատանքով ենք ի վիճակի հաջողության հասնել: Այն բոլոր մեկնաբանությունները, որ այս կառավարությունը ժամանակավոր է, չեմ ընդունում: Մենք ունեցել ենք բազմաթիվ վարչապետներ — ամեն անգամ թվում էր, թե աշխատանքը երկրարատ— է լինելու, բայց տարբեր հանգամանքների պատճառով միշտ հակառակն է եղել: Եթե այժմ կա տրամադրվածություն, թե կառավարությունը ժամանակավոր է, ապա, կարծում եմ, ճիշտ հակառակ արդյունքն ենք ունենալու: Այո, ճիշտ հակառակ արդյունքն ենք ունենալու, եթե կառավարությունը միասնական աշխատի, կառավարության անդամները քաղաքական տարբեր խաղերի մեջ չմտնեն: Համոզված եմ, որ այս դեպքում կառավարությունը կաշխատի երկարատ—, արդյունավետ ու լուրջ արդյունքով: Շնորհավորում եմ նոր նշանակված վարչապետին, հաջողություն ցանկանում հետագա աշխատանքներում, ինչպես նա— մոտակա մեկ շաբաթվա ընթացքում կառավարության ձ—ավորման գործում»:

Նորանշանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր խոսքում ասաց. «Շնորհակալ եմ ՀՀ նախագահին՝ վստահության համար: Շնորհակալ եմ Հանրապետական կուսակցությանը, որ այս դժվարին ժամանակներում՝ ինձ համար անչափ պատասխանատու պահին՝ ինձ անվերապահ սատարելու պատրաստակամություն դրս—որեց:

Պետք է փորձենք այսուհետ հաշվի նստել առկա իրողությունների հետ, չթերագնահատել ստեղծված իրավիճակի բարդություններն ու հնարավոր հետ—անքները: Իսկ իրողությունն այն է, որ բոլորը վաղուց արդեն հոգնել են ամիսներ շարունակվող ներիշխանական խարդավանքներից — ազգակործան պառակտումնեից, ինչը սպառնում է երկրի անվտանգությանը — չի բխում պետականության շահերից: Ստեղծված անվստահության մթնոլորտը ստիպում է լուրջ հետ—ություններ անել:

Իշխանությունները, այդ թվում — կառավարությունը պետք է անեն ամեն ինչ, որպեսզի համագործակցված, միասնական ուժերով երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերեն: Այլ—ս պետք է բացառենք հանրապետության նախագահ-կառավարություն-ԱԺ հակասությունները, որոնք խարխլում են պետականության հիմքերը:

Մեր կուսակցության որոշումն է՝ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի համագործակցությամբ՝ բոլոր հնարավոր ջանքերը գործադրենք երկիրը այս վիճակից դուրս բերելու համար: Կառավարությունը՝ նախագահի հետ համատեղ պետք է վաղվա օրվա պատասխանատուն դառնա: Մենք շարունակելու ենք այն գործը, որն արդեն սկսված է, բոլոր ջանքերը ուղղելու ենք — տնտեսական, — քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, ինչի երաշխիքը անմնացորդ աշխատանքն է: Այս կառավարությունը լինելու է Վազգեն Սարգսյանի — Արամ Սարգսյանի կառավարությունների ժառանգորդը, որն իրագործելու է «Միասնություն» դաշինքի ծրագիրը:

Վստահության այն մթնոլորտը, որը կար Վազգեն Սարգսյանի — Կարեն Դեմիրճյանի օրոք, պետք է կարողանանք վերականգնել: Ըստ արժանավույն պետք է գնահատել Արամ Սարգսյանի գլխավորած կառավարության վեց ամիսների գործունեությունը, որի արդյունքում հնարավոր եղավ երկիրը զերծ պահել աղետալի առճակատումներից — թույլ չտալ տնտեսության անկում:

Կառավարության հաճախակի փոփոխությունները չեն նպաստում պետության — տնտեսության առաջընթացին: Կառավարության անդամի աշխատանքը պետք է գնահատվի ոչ թե նրա կուսակցական պատկանելիությամբ, այլ ընդունված որոշումների հստակ կատարմամբ, պատասխանատվության բարձր գիտակցմամբ —, իհարկե, կատարողական կարգապահությամբ:

Դժվարին ճանապարհը միասին ենք անցնելու: Կցանկանայի, որ հավատով լցվեինք մեր գործի հանդեպ, վստահ լինենք մեր ուժերի նկատմամբ — փորձենք կրել այն հոգսը, որն ունի ժողովուրդը : Նա մեզ է վստահել — պարտավոր ենք արդարացնել նրա հույսերը: ՈՒստի պետք է հստակեցնենք — այսօրվա, — ապագա մեր բոլոր անելիքները:

Վաղվա օրը մերն է լինելու, այսօրվանից դառնանք այդ օրվա երաշխավորը:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ