Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 փետրվարի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:

Հանձնաժողովը քննարկել 2004-2005թթ. ընթացքում իրականացվելիք բարեգործական 16 ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են`

Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Երեխաների ընդունման — կողմնորոշման կենտրոն», «Տաթ—» մանկական երգչախմբի ֆինանսավորում» — «Վանաձորի ծերանոցի ֆինանսավորում» ծրագրերը,

Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում փախստականների կենսական պայմանների բարելավումը, վագոն-տնակներում բնակվող փախստական ընտանիքներին բնակարաններով ապահովումը, իսկ առանձին դեպքերում բնակարաններում էլեկտրականության — ջրամատակարարման հարցերի լուծումը,

«Շեն» բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից 2004-2005թթ. իրականացվող ծրագիրը, որի նպատակը Հայաստանի — ԼՂՀ-ի մի շարք մարզերի ու սահմանամերձ գյուղերի բնակչության սոցիալական կացության բարելավումը, ներգաղթի նախապայմանների ստեղծումն ու վերաբնակեցումն է,

«Տիրամայր Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպության կողմից 2004-2006թթ. իրականացվող «Պողոսյան կրթահամալիր», «Աջակցություն անապահով ընտանիքներին» — «Ամառային ճամբար» ծրագրերը,

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում սրտի բնածին արատներով մինչ— մեկ տարեկան երեխաների վիրահատությունների ֆինանսական օժանդակություն», «Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնին բժշկական սարքավորումների նվիրատվություն», «Լսողական ապարատների անվճար բաշխում», «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի N 13 օժանդակ (հատուկ) գիշերօթիկ դպրոցի վերանորոգման» — «Էպիլեպսիայով հիվանդ երեխաների հայտնաբերման, հետազոտման — բուժման» ծրագրերը,

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի ֆուտբոլի զարգացմանը» ծրագիրը,

ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից իրականացվող «ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցում» ծրագիրը,

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓՀԳՀ) հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ «Օթ—ան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում իրականացվող շինարարական ծրագիրը,

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև 8 կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև նախկինում հաստատված 6 ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ