Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 օգոստոսի 2012

ԱԶԲ գործադիր տնօրենը շնորհավորել է վարչապետին՝ տպավորիչ տնտեսական աճ արձանագրելու կապակցությամբ




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Մաուրին Սիտորուսի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարևորում ենք Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը և հետագա զարգացումը: Այն ծրագրերը, որոնք համատեղ իրականացնում ենք Հայաստանում, մեր երկրի համար ունեն կենսական նշանակություն: Համոզված եմ, որ ձեր այցելությունը հնարավորություն կտա հստակեցնել մեր հետագա համագործակցության ռազմավարությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Մաուրին Սիտորուսին բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և գոհունակություն հայտնել համատեղ իրականացվող բոլոր ծրագրերից, այդ թվում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքից:
Վարչապետը տեղեկացրել է, որ ավտոճանապարհի կառուցման շինաշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 13-ից:
«Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել գերազանց տնտեսական կատարողականի և տպավորիչ տնտեսական աճ արձանագրելու կապակցությամբ: Հույս ունենք, որ մեր համատեղ ծրագրերը կնպաստեն Հայաստանի հետագա տնտեսական կայուն զարգացմանը»,- իր հերթին նշել է ԱԶԲ գործադիր տնօրենը:
Տիգրան Սարգսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի դրամաշնորհների ուղղումը դեպի մասնավոր հատվածի կայացմանը, որը հնարավորություն կտա բարելավել մեր երկրի բիզնես միջավայրը:
Խոսելով ԱԶԲ տարեկան համաժողովը 2015 կամ 2016 թվականներին Բաքվում անցկացնելու առաջարկի մասին՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը դեմ չէ դրան, սակայն մեր երկիրը կմասնակցի համաժողովին, եթե ապահովվի մեր պատվիրակության անվտանգությունը և Ադրբեջանն այդ հարթակը չօգտագործի քաղաքական հայտարարություններ անելու նպատակով:
Կառավարության ղեկավարն առաջարկել է ԱԶԲ-ին իր գործուն մասնակցությունը ցուցաբերել Հայաստանում Եվրոպական միության և Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպվելիք դոնորների կոնֆերանսին:
Տիգրան Սարգսյանը և ԱԶԲ գործադիր տնօրենը քննարկել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման, կին ձեռներեցների կողմից առաջարկվող բիզնես ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունների բարելավմանը և այլ համատեղ ծրագրերին առնչվող հարցեր:
՝

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ