Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 փետրվարի 2004

Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի և Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի խնդրանքով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել ուսանողության հետ՝ քննարկելու վերջին շրջանում մեծ արձագանք գտած, որոշ դեպքերում նաև անհարկի շահարկումների թեմա դարձած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, լսելու ուսանողների առաջարկները և օրինագծի հետագա ճակատագրի հետ կապված որոշում կայացնելու: Հանդիպմանը մասնակցել է երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների շուրջ 25 ներկայացուցիչ: Վարչապետը նշել է, որ օրինագիծը, ցավոք, պատշաճ և ամբողջական հիմնավորումներով չի ներկայացվել հանրությանը, բուհերի հետ մինչ այդ անհրաժեշտ մանրամասնությամբ քննարկումներ չեն կատարվել, ինչը հնարավորություն կտար փաստաթուղթը մշակել՝ աշխատանքային քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկությունները հաշվի առնելով: Կրկին ընդգծվել է, որ օրինագիծը բանակի համալրման խնդիր չունի, այլ՝ կրթական բարեփոխումների շարունակականության ապահովման: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ կառավարությունը ԱԺ-ում իր մեծամասնության աջակցությամբ կարող է օրենքի նախագիծը հավանության արժանացնել, սակայն գործադիրը ամենևին խնդիր չունի կրթության, գիտության բնագավառի ներկայացուցիչների առաջարկների, տեսակետների անտեսմամբ խնդիրը լուծել: Մանավանդ, որ բնագավառի օրենսդրության մեջ, օրինակ՝ «Բուհական և հետբուհական կրթության մասին» օրինագծում ևս համապատասխան փոփոխությունների, բարելավման կարիք կա, ինչի կարևորությունը ընդգծել են նաև ուսանողները: Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է, որ ուսանողությունը չպետք է թույլ տա քաղաքականացնել, շահարկման առարկա դարձնել իր առաջարկները, ցանկությունները: Ուսանողները վարչապետին հանգամանորեն ներկայացրել են իրենց նկատառումները, առաջարկները, որոնցից մեկն էլ օրինագիծն ԱԺ-ից ետ կանչելն է: Հանդիպումը կարճատև ընդմիջվել է, որի ընթացքում վարչապետը խորհրդակցել է հանրապետության նախագահի հետ և այնուհետ տեղեկացրել ուսանողներին, որ այդ առաջարկը ընդունելի է և խոստացել է նախագծի ետկանչի մասին այսօր արդեն համապատասխան գրություն պատրաստել և ուղարկել ԱԺ:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ