Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 օգոստոսի 2012

Սոցիալական ոլորտը զերծ կմնա սուբյեկտիվ միջամտությունից





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Այսօրվա նիստը համընկնում է այն օրվան, երբ ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է ՀՀ անկախության հռչակագիրը, որը մեր երկրի անկախության հիմքն է դրել»,- նիստի սկզբում ասել է վարչապետը և ներկաներին շնորհավորել այդ առթիվ։
Նիստում հաստատվել է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը, որի շնորհիվ կբարձրանա կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվի կենսաթոշակային ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաև կնվազեն կենսաթոշակի նշանակման և վճարման կապակցությամբ առկա կոռուպցիոն ռիսկերը, պատահական և միտումնավոր սխալների հնարավորությունը։ «Արդյո՞ք շտեմարանի կիրառումը կարող է բացառել բոլոր ռիսկերը»,- ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հարցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հավաստիացրել է, որ բոլոր ռիսկերը ժամանակին վերլուծվել, քննարկվել և արձանագրվել են։ Բոլոր խնդիրներն իրենց լուծումն են ստանում։ Այլևս բացառվում է գործընթացներին սուբյեկտիվ միջամտությունը։ Տեղեկատվությունն ինքնաշխատ գործելու է, իսկ համապատասխան որոշումները կայացնելու է տեղեկատվական շտեմարանը։ Նշելով, որ լուծման ենթակա հաջորդ խնդիրը վերաբերելու է նպաստներին, վարչապետը հետաքրքրվել է այդ շտեմարանի ձևավորման հարցով։ Նախարարի վկայությամբ նպաստների մասով աշխատանքը ներկայումս ընթանում է։ «Հաշվի առնելով այն, որ մենք անցնում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին և արդեն մեկ պատուհանի սկզբունքով է ընդունվելու քաղաքացիների ցանկացած դիմում, քննարկվում է այդ դիմումների ընդունման և ինքնաշխատ մշակման համակարգը, որը վերաբերելու է նպաստներին և մնացած բոլոր սոցիալական ծառայություններին»,- պատասխանել է նախարարը և նշել, որ այդ համակարգը վերջնական տեսք կստանա հաջորդ տարվա ընթացքում։
ՀՀ վարչապետը խնդիր է դրել շեշտակի բարելավել հաշմանդամության սահմանման ոլորտը, որտեղ նույնպես պետք է ունենանք միասնական տեղեկատվական բազա։ «Այս խնդրին պետք է անդրադառնալ հնարավորին չափ շուտ, որովհետև բողոքներն այստեղից շատ են»,-ասել է Տիգրան Սարգսյանը։ Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով նախատեսվում է հաշմանդամության սահմանման գործում անցնել սկզբունքորեն նոր մոդելի, որը կլինի ավելի թափանցիկ, առարկայական։ «Սա ևս 2013 թվականի մեր հիմնական առաջնահերթություններից է»,- շեշտել է նախարարը։

Կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն է ուղղված նաև հաջորդ որոշումը, որը, թելադրված լինելով օրենսդրական փոփոխություններով և իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կապահովի անհրաժեշտ տեղեկատվությամբ։
Նոր խմբագրությամբ շարադրելով նախկինում ընդունած` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող որոշման կետերից մեկը, գործադիրը համավճարը տարածել է ՀՀ պետբյուջեի անհետաձգելի, գինեկոլոգիական, ուռուցքաբանական և արյունաբանական, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների ծրագրերով փոխհատուցման ենթակա ՀՀ առողջապահության նախարարության հաստատած հիվանդությունների և վիճակների վրա։ Որոշման նպատակն է բնակչության համար կանխատեսելի և թափանցիկ դարձնել բուժօգնության և սպասարկման ծախսերը, բարձրացնել և կանոնակարգել բուժհաստատության աշխատակազմի աշխատավարձը, նվազեցնել առողջապահության հաստատություններում եղած ստվերային դրսևորումները։
Կառավարությունը հաստատել է ախտաբանաանատոմիական հերձման կարգը, որի համաձայն հերձումը կատարվում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար արտոնագրված հաստատությունում, համապատասխան որակավորում ունեցող մասնագետ-բժշկի կողմից։

Թվային հեռուստատեսությունը կգործի 2015 թվականից

Կառավարության որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները։ Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա։ Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։ Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ պակաս քան 95 տոկոսը կունենա թվային ընդունիչ կամ կցուրդ։ Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015թ. հունվարի 1-ից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մասնագետների մշակած տեխնիկական առաջադրանքում ճշգրիտ է նկարագրվել, թե մեր հեռուստատեսության թվայնացման համար մրցույթ կազմակերպելու ինչ տեխնիկական պահանջներ ենք մենք սահմանում։ «Փաստորեն այս որոշումով մենք հաստատում ենք այդ տեխնիկական պահանջները և մրցույթին հրավիրելու ենք այն ընկերություններին, որոնք կստանձնեն այդ պարտականությունը` թվայնացնել մեր հեռուստատեսությունը։ Մենք Եվրամիության առջև ունենք պարտավորություն և մինչև 2015 թվականը պետք է իրականացնենք այդ գործը»,-ասել է վարչապետը։

 

Կառավարությունը շարունակում է աջակցել սիրիահայերին

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ մեկ տարի ժամկետով ուժի մեջ է թողել Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները` 1 տարուց հետո սահմանված կարգով դրանք փոխանակելու պայմանով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով նշել է, որ կառավարությունը փորձում է սիրիահայերի համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նրանք հեշտությամբ հարմարվեն իրենց համար նոր իրավիճակին։
Վերաբաշխում կատարելով 2012թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը որոշել է ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին բարելավել ՀՀ ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածությունը` այդ նպատակին հատկացնելով 105.2մլն դրամ, 105.7 մլն դրամով ավելացնել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի կապիտալ նորոգման համար նախատեսված հատկացումը, ինչպես նաև 5.9 մլն դրամով` ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ոստիկանության փորձաքրեագիտական վարչության վարչական մասնաշենքի կապիտալ նորոգման աշխատանքի գումարը։

Հրետակոծությունից վնասված տների բնակիչները փոխհատուցում են ստանում

Ի կատարումն «ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում 1992-1994թթ. հրետակոծության հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին» որոշման ցուցակում ընդգրկված 332 ընտանիքից 322-ն արդեն ստացել է սահմանված գումարները։ Հաշվառման ժամանակ ցուցակից դուրս մնացած տներն ու բնակիչները նույնպես, համաձայն սույն որոշման, կստանան ֆինանսական օգնությունը և հնարավորություն կունենան բարելավելու իրենց բնակարանային պայմանները։
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով հայտարարված Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհահանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքը` 2մլն 37 հազ. 495 ԱՄՆ դոլար և 1մլն 228 հազ. եվրո պայմանագրային արժեքով հաղթող ճանաչելով «Էնիս ինտերնեյշնըլ» ֆրանսիական ընկերությունը։
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, ՀՀ կառավարությունը առողջական վիճակի պառճառով վաղաժամկետ արձակված պահեստազորի վերափորձաքննության ժամկետը լրացած անձանց ևս ներառել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա նպատակային ծրագրերում։ Հաջորդ որոշմամբ գործող օրենսդրությանն են համապատասխանեցվել պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու և այդ դեպքում ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու հիմքերը։

 

Այլ հարցեր

Ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի փոփոխմամբ գործադիրը լուծել է Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Պուշկինի 25 հասցեում գտնվող տեղական նշանակության հուշարձան-շենքի գեղարվեստական և ճարտարապետական արժանիքների պահպանման հարցը։ Նախկին որոշման համաձայն նշված շենքում մեկ հիմնական հարկի և ձեղնահարկի ավելացման հարցը քննարկվել է մշակույթի նախարարության և բնագավառի փորձառու մասնագետների հետ, ինչպես նաև նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում։ Հաշվի առնելով քննարկման արդյունքը, ինչպես նաև Ալ. Թամանյանի թողած ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, մեկ հիմնական հարկի և ձեղնահարկի ավելացումը աննպատակահարմար է համարվել, ինչն արտացոլվել է կառավարության որոշման մեջ։
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման պահանջները, որոնց կատարմամբ կապահովվի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի հետագա անվտանգ շահագործումը։
Հաշվի առնելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի բարեխիղճ աշխատանքը, կառավարությունը նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգել է չորս տարով։
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշվելու է որպես «Ոսկերչի ազգային օր»։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ