Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 փետրվարի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է նիստից առաջ ուսանողության հետ ունեցած հանդիպման և նրանց առաջարկների արդյունքում իր կայացրած որոշման մասին, այն է՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունը ԱԺ-ից ետ կկանչի:

Վարչապետը իր դժգոհությունն է հայտնել կառավարության անդամներին՝ հիշյալ օրենքի նախագիծը ժամանակին և պատշաճ կարգով հասարակությանը չներկայացնելու, լայն լսումներ, քննարկումներ չձեռնարկելու համար, որի արդյունքում նախագիծը չէր արժանանա սխալ մեկնաբանությունների և հակասական գնահատականների, միաժամանակ, հնարավորություն կտար մինչ ԱԺ ուղղարկելը՝ այս հարցում շահագրգիռ ոլորտների ներկայացուցիչների մտահոգությունները, առաջարկությունները լսել և նկատի առնել, ինչպես դա արվում է գործարարների հետ՝ նրանց վերաբերող որոշումները, օրինագծերը քննարկելիս, ինչի արդյունքում հաշվի են առնվում նաև նրանց շահերը և փոխընդունելի լուծումներ են գտնվում: «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը ետ կանչելուց հետո, ըստ վարչապետի, նույն մոտեցումը պետք է լինի հետագայում այդ փաստաթղթի վրա աշխատելիս: Նիստում անհասկանալի և անընդունելի է դիտվել կրթության և գիտության նախարարության ինքնամեկուսացված կեցվածքը, ուսանողության հետ շփումներից խուսափումը՝ իր իսկ ոլորտի քաղաքականությանը վերաբերող հարցի քննարկումների ժամանակ:

Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ԱԺ-ի հետ կապերի վարչությանը՝ ստորագրության ներկայացնել օրինագծի ետկանչի մասին գրությունը և ուղղարկել Աժ: Նիստի ավարտին հիշյալ վարչության պետը զեկուցել է կառավարության ղեկավարին, որ գրությունն արդեն ուղարկվել է խորհրդարան:

Օգտվելով կառավաության նիստում առաջարկներ, հայտարարություններ անելու հնարավորությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազությանը, կառավարությանն առընթեր ազգային անվտանգաության ծառայությանը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա մի հրապարակման՝ պաշտպանության նախարարի կողմից ապօրինի գաղտնալսումներ անցկացնելու մասին Արտաշես Գեղամյանի տարածած մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար օրենքով սահմանված կարգով համապատասխան քայլեր ձեռնարկել:

Օրակարգի հարցերից կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնամակալության ու հոգաբարձության մարմինների գործունեության 2003թ. երկրորդ կիսամյակի հաշվետվությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը նշել է, որ հաշվետու շրջանում ՀՀ մարզերի ու Երևան քաղաքի խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից հրավիրվել է 262 նիստ, քննարկվել է 721 գործ: Դրանց արդյունքում, մասնավորապես, 97 երեխա տրվել է որդեգրության, 160-ի նկատմամբ նշանակվել է խնամակալություն, իսկ 47-ի նկատմամբ՝ հոգաբարձություն:

Կառավարության անդամները հաստատել են «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» փորձարարական ծրագիրը՝ քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակը բարելավելու նպատակով: փորձարարական ծրագրի շրջանակում որոշվել է Վանաձոր քաղաքում ստեղծել սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն՝ դրա աշխատանքներում ներգրավելով սոցիալական ապահովության և ապահովագրության գերատեսչությունների Լոռու մարզային Վանաձորի տարածքային կառույցները, Վանաձորի հասարակական կազմակերպությունները: Համալիր կենտրոնի աշխատանքներին ներգրավված սուբյեկտների համատեղ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ ստեղծվել է Համալիր կենտրոնի խորհուրդ:

Գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի պետական կառավարման հիմքերը, այդ ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները և ուղղված է առևտրի ու ծառայությունների ոլորտներում իրականացվող գործունեության կանոնակարգմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության ապահովմանը:

Մեկ այլ որոշմամբ, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է մինչև 50 տարի վաղեմություն ունեցող կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստեղծագործությունների, ինչպես նաև մինչև 75 տարի վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաների, մշակութային նշանակության սերիական ու զանգվածային արտադրության առարկաների և հուշանվերների ցանկերը, որոնց արտահանումը ՀՀ տարածքից կարող է իրականացվել առանց մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի: Այդ կապակցությամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999թ. մարտի 5-ի «Մշակութային արժեքների և առարկաների արտահանումը կանոնակարգելու մասին» N 137 որոշումը:

Նիստում հավանություն է տրվել «Համապատասխանության գնահատման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 26-ի N 353 որոշման համաձայն իրականացվել և ավարտվել է «ՀՀ Արագածոտնի մարզի գյուղերի ջրամատակարարման վերականգնում Ոսկեթասի աղբյուրներից», Արուճ և Պարտիզակ գյուղերի կենտրոնական ջրատարի առաջին հերթի շինարարությունը, ինչպես նաև նորակառույց օբյեկտի արդյունավետ և նպատակային շահագործումն ապահովելու համար, կառավարությունը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ կանոնակարգել նշված օբյեկտը «Ջրշին» ՊՓԲԸ-ի հաշվեկշռից «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները: Օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Առանձին որոշումներով գործադիրը հավանություն է տվել «Ստանդարտացման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնց անհրաժեշտությունը բխում է տնտեսության զարգացման ներկայիս պահանջներից, ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման բնագավառներում կառուցվածքային փոփոխություններից, ինչպես նաև ԱՀԿ-ին ՀՀ անդամակցությունից հետո՝ նրա պահանջների կատարումից:

Փոփոխություններ և լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 27-ի N 1267 որոշման մեջ, գործադիրը հաստատել է 250 հազար դրամ արժեքը գերազանցող այն գնումների ցանկը, որոնք կատարվում են մեկ աղբյուրից գնման ձևով, հիմնականում տիպային ընթացակարգերի և փաստաթղթերի կիրառմամբ և որոնց դեպքում նշված օրենքով նախատեսված լիազոր մարմնի եզրակացություն չի պահանջվում:

Առանձին որշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև «Լեռնային շրջանների կայուն զարգացում» ծրագրային փաստաթղթերի, «Կրծողների դեմ պայքար», ինչպես նաև «Մորեխների դեմ պայքարի կարողությունների ուժեղացում» ծրագրի կնքման առաջարկություններին:

Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1997թ. օգոստոսի 29-ի՝ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կամավոր վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ արձանագրության կնքման առաջարկությանը:

ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ կառավարության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի, ՀՀ-ի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման կարգը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը, 2004թ. պետբյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից, 15 մլն 293, 812 հազար դրամ է հատկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ «Շիրակ օդանավակայան» ՓԲԸ-ի կողմից ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի սպասարկման ծախսերը փոխհատուցելու նպատակով:

Նիստում հավանություն է տրվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որը պայմանավորված է այդ օրենքի և «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների միջև առկա օրենսդրական հակասությունների վերացման անհրաժեշտությամբ:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին ևս, որը պայմանավորված է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո, անցած վեց ամիսների ընթացքում, դրանում ի հայտ եկած տեխնիկական և խմբագրական բնույթի մի շարք թերությունները շտկելու անհրաժեշտությամբ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ