Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 13 օգոստոսի 2012

Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե-2012» տասներորդ հոբելյանական երիտասարդական հավաքը





Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Բազե-2012» 10-րդ հոբելյանական երիտասարդական հավաքի բացման արարողությանը, որին մասնակցում են 18-30 տարեկան շուրջ 400 երիտասարդներ` Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ջավախքից և սփյուռքից։
ՀՀ կառավարության անունից ողջունելով «Բազե-2012» հավաքի մասնակիցներին և շնորհավորելով «Բազե»-ի 10-ամյակի առթիվ` վարչապետը նշել է. «Այս տասը տարիների ընթացքում շարժման ծավալած գործունեությունը մշտապես գտնվել է մեր պետության ուշադրության կենտրոնում, քանի որ սա յուրահատուկ գործիք է, որը հնարավորություն է տալիս համախմբել երիտասարդներին: Շարժման շնորհիվ ծնվում են բազմաթիվ նոր հետաքրքիր նախաձեռնություններ: Այսօր երիտասարդական քաղաքականություն իրականացնելիս մեծ ուշադրություն ենք դարձնում այն նախաձեռնություններին, որոնց հեղինակները հենց երիտասարդներն են, իսկ այդպիսի նախաձեռնություններ ցույց տալու համար անհրաժեշտ է հարթակ, որտեղ երիտասարդները կարողանում են հավաքվել, կազմակերպել տարբեր հարցերի քննարկում, ստեղծել անմիջական մթնոլորտ և միջավայր: Համոզված եմ, որ դա ոչ միայն այսօր է տալիս իր դրական պտուղները, այլև ձեր մեջ ձևավորում է հայրենասիրության և ինքնակազմակերպման ունակությունների կուտակման կարևոր ներուժ, ինչն ապագայում կյանքում ձեզ էապես օգնելու է և օժանդակելու: Շնորհավորում եմ բոլորիս շարժման 10-ամյակի կապակցությամբ և մաղթում, որ այս հիասքանչ օրերի ընթացքում հանդես գաք նոր նախաձեռնություններով և վերադառնաք լիցքավորված: Համոզված եմ, որ այդ լիցքը կարողանալու եք հաղորդել նաև մեր պետությանն ու հասարակությանը»։
Վարչապետ Սարգսյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «25 ակումբ» երիտասարդական հասարակական կազմակերպություն նախաձեռնած «Կամավոր անվարձահատույց արյունատվության քարոզչություն» ակցիայի շրջանակում արդեն հինգերորդ անգամ արյուն է հանձնել։ Այնուհետև կառավարության ղեկավարը ներկա է գտնվել «Բրեյն-ռինգ»-ի մրցումին: Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը:
Տասը տարվա ընթացքում «Բազե-2012» համահայկական հավաքին մասնակցել է շուրջ 8000 երիտասարդ: Այս տարի առաջին անգամ ջոկատներ են ընդգրկվել նաև մարզերում գործող բուհերը և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ներկայացնող երիտասարդներ։ Մասնակիցները, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերը կչափեն մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև հանդիպումներ կունենան ՀՀ պետական, քաղաքական ու հասարակական գործիչների հետ։ Հոբելյանական հավաքին նախատեսված է տոնական ծրագիր և հանդիպումներ հին բազեականների հետ: Կցուցադրվի նաև 10-ամյա «Բազեի» տարեգրությունը ներկայացնող ֆիլմ:
Տիգրան Սարգսյանը Ծաղկաձորի «Ծաղկունյաց» հրապարակում ներկա է գտնվել նաև Լեոնիդ Ենգիբարյանի արձանի հանդիսավոր բացման արարողությանը:
Նշենք, որ 2012 թ. օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը և Ծաղկաձորի քաղաքապետարանը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացնում են Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնը, որին մասնակցում են մնջախաղի թատերախմբեր և անհատ մնջախաղացներ Հայաստանից, Դանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Ղազախստանից: Մնջախաղի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2008 թ. և անցկացվում է Ծաղկաձորում երկու տարին մեկ անգամ: 2010 թվականից այն կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը:


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ